«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ամբողջությամբ փոխհատուցել է կորցրած դրամական միջոցները
«ՎՏԲ-Հայաստան Բանկը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ կապված երեկ տեղի ունեցած զեղծարարության փորձի հետ։ Հաղորդագրության մեջ ասվում է.
* * *
Տեղեկացնում ենք մեր հաճախորդներին և լրատվամիջոցներին, որ կապված 03.03.2016թ. խարդախ գործողությունների արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի որոշ հաճախորդների հաշիվներից դրամական միջոցների կորուստների, ինչպես նաև առաջիկա հանգստյան եւ տոնական օրերի հետ, ՎՏԲ-Հայաստան Բանկը օպերատիվ և ամբողջ ծավալով ուսումնասիրել է բոլոր խարդախությամբ կատարված գործարքները, եւ ֆինանսական վնասներ կրած բոլոր քարտապաններին ամբողջովին հատուցել է կորցրած դրամական միջոցները Բանկի հաշվին` փոխանցելով համապատասխան գումարները հաճախորդների բանկային հաշիվներին:
Բացի այդ, բանկը մեկ օրով դադարեցրել է վարկային տոկոսների հաշվարկը այն հաճախորդներին, որոնց կորուստները կազմվել են Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներից:
Միաժամանակ այդ բոլոր հաճախորդների համար (մոտ 200 հոգի) Բանկը սեղմ ժամկետներում նախաձեռնել է նոր վերաթղարկված քարտերի տրամադրման գործընթացը արգելափակվածների փոխարեն:
Հայտնում ենք նաև, որ բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան իրավապահ մարմիններին խարդախությունը կատարողներին գտնելու և պատժելու նպատակով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ