Կոտայքի մարզում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու և գլուխը մարմնից անջատված դի. shamshyan.com
Երեկ՝ մարտի 3-ին, դաժան, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի բնակիչներից ահազանգ է ստացվել ոստիկանության Աբովյանի բաժին, որ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում մասնատված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Նարեկ ծերանոցի բնակիչ, 64-ամյա Արեգ Սարգսյանը, ով որպես անհայտ կորած 2015 թվականի դեկտեմբերի 30-ից որոնվում էր:
Մանրամասներն` այստեղ