
Օբաման պատմել է նախագահության ժամկետի ավարտից հետո իր պլանների մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ 2017 թվականին երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո մի քանի տարի պլանավորում է մնալ Վաշինգտոնում:
«Մենք դեռ չենք որոշել: Մենք պատրաստվում ենք մնալ մի քանի, որպեսզի Սաշան (Օբամայի փոքր դուստրը) կարողանա ավարտել դպրոցը»,- ասել է Օբաման Միլուոկի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Washington Post-ը:
Օբամայի կրտսեր դուստրը 14 տարեկան է, նա սովորում է Sidwell Friends School-ում, իսկ հետո պլանավորում է քոլեջ ընդունվել:
Խոսելով այն մասին, թե որտեղ նա կցանկանար հետագայում ապրել, ԱՄՆ նախագահը ասել է, որ Հավայան կղզիներն «իր տունն է», քանի որ այդտեղ է ծնվել: Սակայն, միաժամանակ, նա նշել է, որ 30 տարի անցկացրել է Չիկագոյում ու այդ քաղաքը հարազատ է դարձել իր կնոջ՝ Միշելի համար:
Ներկայում Օբաման ու նրա ընտանիքը բնակվում են Սպիտակ տանը:
Օբաման նախագահական լիազորությունների ավարտից հետո՝ 2017թ. հունվարին, իր լիազորությունները կփոխանցի հաջորդ ղեկավարին, որի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին: