Վրաստանում երաժշտական փառատոնին ռուսաստանցիների մուտքն արգելվել է
Թբիլիսիում երկու շաբաթից անցկացվելիք Zion Festival փառատոնի կազմակերպիչներն արգելել են ռուսաստանցիների մուտքը, հաղորդում է РИА “Новости” լրատվական գործակալությունը:
Փառատոնը նախատեսված է սեպտեմբերի 25-ին և 26-ին Zion Garden հարթակում: Տոմսերի վաճառքի կայքում ասված է, թե Ռուսաստանի քաղաքացիներին թույլ չեն տալու մասնակցել միջոցառմանը:
Արդեն տոմսեր գնած ռուսաստանցիները սոցցանցերում գրում են, որ նախկինում նման արգելք չի եղել: Նրանց մի մասը դիմել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով խտրականությունից:
Փառատոնի ծրագրում ընդգրկված են Վրաստանից և արտերկրից տասնյակ արտիստների կատարումներ:

