ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց` սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նրան մոսկովյան հիվանդանոցներից մեկն է տարել կինը:
«ՊՍԺ»-ն նոր պայմանագիր է կնքել ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ:
ՕԿԱԿ-ը հանդես է եկել առաջարկությամբ՝ հստակեցնել հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը
Կողոպուտ կատարելու կասկածանքով հետախուզվում են Վրաստանի քաղաքացիներ:
Դեղամիջոցների և բենզինի միախառնումով թմրամիջոց էր պատրաստել և ներարկվել:
Վարչապետն ընդգծել է, որ «Արփա-Սևան» թունելի հետ կապված կա լուրջ անելիք, ինչը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխելու
Վայրի փիղը մի քանի ժամ շարունակ խուճապի մեջ է պահել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի Սիլիգուրի քաղաքի բնակիչներին՝ վազելով փողոցներով, կոտրելով ցանկապատերն ու ավտոմեքենաները, հայտնում է BBC-ն:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Երկրի տեխնոլոգիական հզորությունը հազարավոր ընկերություններն են, որոնք գործում են երկրում: Շատ կարևոր է, որ երեխաները փոքր տարիքից հասկանան, որ տեխնոլոգիաներն իրենց ծնողների կյանքը հեշտացնելու համար են, հասկանան և ռեալ խնդիրներ լուծեն: Եթե դու քո գյուղական խնդիրը լուծես ճիշտ ու բարձր մակարդակի վրա, ապա աշխարհում կան միլիոնավոր գյուղեր, որոնք կարող են սպառող դառնալ քո առաջարկած լուծման տարբերակին:
Մեր այն հարցին՝ եթե, այնուամենայնիվ, միավորվեն Հրանտ Բագրատյանի նշած ուժերը և կոալիցիա կազմեն՝ կկարողանա՞ն հակակշռել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Թող միավորվեն, հետո կտեսնենք՝ կկարողանա՞ն հակակշռել, թե՞ ոչ: Հրանտ Բագրատյանը, իհարկե, ընդդիմադիր դաշտի կարկառուն ներկայացուցիչ է, բայց Հրանտ Բագրատյանն այն մարդը չէ, որ կարողանա իր շուրջը միավորել ընդդիմադիր բոլոր լիդերներին, որոնք կարող է և նրանից ավելի մեծ խարիզմա ու ավելի մեծ վարկանիշ ունեն: Այսինքն՝ այստեղ խնդիրը հետևյալն է՝ ընդդիմադիր կուսակցությունների լիդերները կհամաձայնե՞ն միավորվել Հրանտ Բագրատյանի շուրջ, թե՞ ոչ»:
Փետրվարի 14-ին Դիլիջան համայնքում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղեր՝Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը:
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը հանդիպել է «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի Հայաստանի Հանրապետությունում գտնվող փորձագիտական խմբի ղեկավար (գլխավոր փորձագետ) Էրիկ Սվանիձեի և նրա գլխավորած պատվիրակների հետ:
«Բաքուն փորձում է ճնշել Մինսկի խմբին՝ հույս ունենալով, որ վերջինս Հայաստանին կպարտադրի Ադրբեջանին վերադարձնել բոլոր «օկուպացված տարածքները»: Դեռ չկան նշաններ, որ Հայաստանը կգնա կապիտուլյացիայի, կամ ՄԽ-ն կհրաժարվի միջնորդի իր դերից և կճնշի Հայաստանին՝ Բաքվի շահերից ելնելով: Ապագայում ևս իրատեսական չէ հույս դնել նման սցենարների իրականացման վրա»,- ասաց Կռիլովը:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրին:
Մաշկի սև կետերը մաքրող ժողովրդական բոլոր բաղադրիչներից ամենատարածվածը, թերևս, կավն է: Կավով դիմակները ոչ միայն մաքրում են ծակոտիները, այլև՝ լավացնում են պրոբլեմատիկ մաշկը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ:
«Ամեն օր բացվում են հնարավորություններ, սակայն մենք անընդհատ պատրաստ չենք»
Բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու համար գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի մոտ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը:
ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Գովազդի մասին» և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը
2015 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հայտնել էր ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյաներ:
«Այս միջոցառումը դեռևս նախադեպը չունի Հարավային Կովկասում, տարածաշրջանում դեռ չի հաջողվել միևնույն ժամանակահատվածում մեկտեղել միանգամից նոբելյան 5 մրցանակակիրների։ Հայաստանում «Նոբելյան օրեր» անցկացնելու գլխավոր նպատակն է՝ Հայաստան հրավիրել համաշխարհային գիտության առաջատար դեմքերին, ովքեր կփորձեն մոտիվացնել հայ երիտասարդությանը և ցույց տալ, թե որքան շոշափելի է գիտությունն այսօր»։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Վեոլիա»-ի հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպության գործունեությանը, մասնավորապես, Երևանի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքներին առնչվող հարցեր:
Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորգոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը:
«Դա ածանցյալ ինստիտուտ է՝ «Doing business»-ում հորիզոնականը փոխել դեպի վերև: Բնականաբար, դա ցանկացած երկրի համար կարևոր ինստիտուտ է, սակայն ոչ թե իշխանություններն աշխատում են այդ սանդղակում ավելի բարձր դիրք ունենալ, այս որոշումը դրա համար չի արված, այլ այս միջոցառումները կարող են բերել դիրքի բարձրացում»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Սպիտակ տան կայքում հայտնվել է խնդրագիր, որը պահանջում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել «ռազմական հանցագործ ու ահաբեկչության կազմակերպիչ» և հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանի դատին։
Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ և անսթափ վարորդներ:
Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը բարձրացնելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն արդեն զգալիորեն դրսևորվում է Հայաստանի ֆինանսական շուկայում։
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաստատել են Սիրիա իրենց հեռահար ռադիոտեղորոշիչ համակարգերով հագեցած հետախուզական ինքնաթիռների (AWACS) ուղարկումը, որոնք պետք է ծառայեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի կարիքները հոգալուն, հայտնում է TASS-ը:
Փետրվարի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ֆուտբոլի ֆեդեևրացիայի կարգապահական կոմիտեի նիստ, որը ղեկավարել է կոմիտեի նախագահ Ռուբեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախագահ Գ. Կազանչյանի փետրվարի 2-ի գրությունը և ՀՖՖ Արտոնա գրման բաժնի պետ Ա. Ազարյանի ծառայողական գրությունը: