Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն միացել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիային

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաստատել են Սիրիա իրենց հեռահար ռադիոտեղորոշիչ համակարգերով հագեցած հետախուզական ինքնաթիռների (AWACS) ուղարկումը, որոնք պետք է ծառայեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի կարիքները հոգալուն, հայտնում է TASS-ը:

Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր Յենս Ստոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հետ ունեցած հանդիպումից հետո:
Այդկերպ, Հյուսիսատլանտյան դաշինքը՝ որպես կազմակերպություն, պաշտոնապես միացել է Սիրիայում ԱՄՆ-ի հրամանատարությամբ գործող արևմտյան կոալիցիային:
Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը կարող է Սիրիայում գործողությունից դուրս բերել իր AWACS ինքնաթիռները կամ իրավիճակի մոնիթորինգի մյուս միջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս