Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանը սրտի լուրջ խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց` սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նրան մոսկովյան հիվանդանոցներից մեկն է տարել կինը:

Բժիշկները Ջիգարխանյանին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք և հետազոտություն են իրականացրել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության, հաղորդում է LifeNews-ը: Ըստ աղբյուրի, 80-ամյա դերասանը ունի սրտի իշեմիկ հիվանդություն, որի ֆոնին ձևավորվել է անկայուն ստենոկարդիա:

Մինչդեռ Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան հերքել է այդ տվյալները.

«Նա գրիպով պառկած է տանը, ունի ջերմություն, ոչ մի հոսպիտալացում չի եղել»,- ասել է նա ТАСС գործակալությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս