
Կավը՝ մաշկի սև կետերի դեմ

Մաշկի սև կետերը մաքրող ժողովրդական բոլոր բաղադրիչներից ամենատարածվածը, թերևս, կավն է: Կավով դիմակները ոչ միայն մաքրում են ծակոտիները, այլև՝ լավացնում են պրոբլեմատիկ մաշկը:
Սև կետերը կարելի է մաքրել, նախ և առաջ, 2 տեսակի կավով՝ սպիտակ և սև: Ձեզ ենք ներկայացնում 3 դիմակների բաղադրատոմսեր, որոնք օգնում են ազատվել այս անցանկալի թերություններից:
Կավից դիմակներ
1. Սպիտակ կավից և ասպիրինից դիմակ. 1թ/գ կավն ու ասպիրինի 3 հաբը լուծեք մի փոքր քանակությամբ գոլ ջրի մեջ: Շաբաթական երկու անգամ 20 րոպեով քսեք դիմակը:
2. Սպիտակ կավից և սալիցիլաթթվից դիմակ. խառնեք կավն ու սալիցիլաթթվի ջրային լուծույթը: Ստացված զանգվածը քսեք այն հատվածներին, որտեղ սև կետեր կան: Երբ դիմակը չորանա, մաքրեք այն տաք ջրով:
3. Ինտենսիվ դիմակ՝ սև կետերի դեմ. 2-3ճ/գ սև կավը խառնեք մի փոքր քանակությամբ բույսերի թուրմի մեջ, ավելացրեք 1թ/գ կիտրոնի հյութ և 1 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ:
Կավից դիմակները րոպեական ազատում են ձեզ սև կետերից և մաշկի այլ անհարթություններից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը