
Վայրի փիղը խուճապ է առաջացրել հնդկական գյուղում

Վայրի փիղը մի քանի ժամ շարունակ խուճապի մեջ է պահել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի Սիլիգուրի քաղաքի բնակիչներին՝ վազելով փողոցներով, կոտրելով ցանկապատերն ու ավտոմեքենաները, հայտնում է BBC-ն:
Փղին քնեցրել են տրանկվիլիզատորով ներարկումով, որն արձակվել է պնևմատիկ հրացանից, այն բանից հետո, ինչ կենդանին վնասել է տասնյակ տներ, մեքենաներ ու մոտոցիկլետներ:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ բնակիչներից ոչ ոք չի տուժել:
Փղին տեղափոխել են պարկ, որտեղ բնակվում են ընտելացած փղեր: Պարկի ղեկավարությունը հայտնել է, որ հուսով է մոտ ապագայում փղին վերադարձնել անտառ:
Ականատեսները պատմում են, որ փիղը դուրս է եկել քաղաքին հարակից անտառից, հայտնվել է բանուկ փողոցում ու ունեցել է վախեցած ու շփոթված տեսք: