Բաժիններ՝

Ամերիկացիները պահանջում են Օբամային ճանաչել «ռազմական հանցագործ»

Սպիտակ տան կայքում հայտնվել է խնդրագիր, որը պահանջում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել «ռազմական հանցագործ ու ահաբեկչության կազմակերպիչ» և հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանի դատին։

Խնդրագրի հեղինակները նշում են, որ «Օբամայի ագրեսիայի հետևանքով» Լիբիան ամբողջությամբ ավերվել է, իսկ Գուանտանամոյի բանտը, չնայած ԱՄՆ իշխանությունների՝ այն ոչնչացնելու մասին հավաստիացումներին, նախկինի պես գործում է:

Փաստաթղթում նկարագրվում են նաև Վաշինգտոնի գործողությունները Սիրիայի նկատմամբ: «Սիրիայում Օբամայի գործակալները մարզում, ֆինանսավորում են ահաբեկչական խմբավորումներին ու զբաղվում բոլոր հարցերի կազմակերպմամբ, որոնք առնչվում են ահաբեկչական խմբավորումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հեղինակները նշում են, որ Սպիտակ տունը խաբում է աշխարհին՝ «չափավոր ընդդիմություն» անվանելով ահաբեկիչների, որոնք անմիջական կապ ունեն «Ալ-Քաիդայի» ու ամերիկացի ժողովրդի դեմ գործած հանցագործությունների հետ:

Բացի այդ՝ բանաձևը հիշեցնում է երկրի քաղաքացիների նկատմամբ ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտալսումների մասին, որն իբր արվում է ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով:

«Մենք պահանջում ենք դատապարտել ռազմական հանցագործ Բարաք Օբամային ու նրա նկատմամբ գործընթաց սկսել Հաագայի միջազգային քրեական դատարանում: Նա մեղավոր է ոչ միայն ԱՄՆ-ի քաղաքացիների, այլև ողջ աշխարհի դեմ գործած հանցագործություններ կատարելու մեջ»,- ասվում է խնդրագրում:

Խնդրագիրը Սպիտակ տան կայքում կմնա մինչև մարտի 9-ը: Մինչ այդ այն պետք է հավաքի 100 հազար ստորագրություն՝ պաշտոնական դիմումի տեսք ու իրավական փաստաթղթի կարգավիճակ ստանալու համար: Նյութերն այնուհետ կուղարկվեն Հաագա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29