Վարչապետն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Վեոլիա»-ի հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպության գործունեությանը, մասնավորապես, Երևանի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքներին առնչվող հարցեր:

Վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել «Վեոլիա»-ի գործունեությունը և կարևորել նման խոշոր ընկերության ներկայացվածությունը մեր երկրում:  Իր հերթին, Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը սերտ փոխգործակցության համար և մանրամասներ ներկայացրել «Վեոլիա»-ի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն վերաբերող հարցերի:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29