Փետրվարի 12-ին, ժամը 21.14-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վանաձոր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ՝ 1950 թ. ծնված Վ. Դ.-ը. տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Տավուշի մարզի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 110 հազար 779 հեկտար: Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկատվությամբ՝ դրանից 25 հազար 300 հեկտարը վարելահող է, բազմամյա տնկարկներ՝ 3755 հեկտար:
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Ջոան Ռոուլինգի հեղինակած «Հարրի Փոթերը և անիծված երեխան» գիրքը հայտնվել է Amazon-ի բեսթսելլերների ցուցակում, հաղորդում է The Guardian-ը:
Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցած քննիչների թեկնածուներին հանձնվեցին դիպլոմները:
Երեկ Գերմանիայի մայրաքաղաքում մեկնարկել է Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը, որը հայտնի է նաև Բեռլինալե անունով:
Ռեստորանի բակից բերման ենթարկվածների մոտ 8 փամփուշտով լիցքավորված ատրճանակ, դանակ և թմրամիջոց հայտնաբերվեց:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության թիմի ղեկավար Սուսաննա Հայրապետյանին: Քննարկվեց իրականացված և իրականացվող աշխատանքների մանրամասները, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Հաջորդ մրցաշրջանը Խամես Ռոդրիգեսը կարող է սկսել այլ ակումբում: «Ռեալի» նախագահը դժգոհ է կոլումբիացուց 2 պատճառներով. Խամեսը 14 խաղերի ընթացքում խփել է ընդամենը 4 գնդակ և կատարել է 6 գոլային փոխանցում, ինչը, ըստ Պերեսի, շատ քիչ է: Բացի այդ, Խամեսը խնդրել է բարձրացնել իր աշխատավարձը:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2016-2017 ուսումնական տարում Չինաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի, Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:
Ավտոմեքենաներից գողություններ կատարողին հայտնաբերեցին:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու համար:
2015 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:
«Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ընդհանուր, հայեցակարգային, ծրագրային մոտեցումների մասին է խոսվել և սահմանադրական բարեփոխումներից հետո մոտեցումներն են ներկայացվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
ՀՀ արդարադատության խորհրդի փետրվարի 12-ի նիստում խորհուրդը որոշել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել Վազգեն Ռուբենի Ռշտունու թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները և անձնակազմը դժգոհ են հաջորդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինիոյի նշանակման մասին լուրերից: Daily Mail-ը հաղորդում է, որ մանկունյանցիներին չի գոհացնում պորտուգալացու ղեկավարության ոճը, թիմում կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու հավանականությունը:
Փետրվարի 12-ին, ժամը 18.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Կնճիռներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ կոլագենի պակաս կա, սա կապված է տարիքային փոփոխությունների, սխալ սնվելու, ծխելու հետ: Ճապոնացի կանայք միշտ օգտագործել են բրինձը հատուկ դիմակների բաղադրությունների մեջ, սա հանգեցնում է նրան, որ դեմքը սկսում է փայլել սպիտակությունից:
Գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա: Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները:
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ստանդարտի» կազմում, ամռանը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ:
Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել: Միևնույն ժամանակ կհիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր գոհ են ստատուս քվոյից: Էական փոփոխությունները շարունակվելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված և փուլ առ փուլ, բայց կայուն և հետևողականորեն իրականացված:
Մի անգամ հակառակորդիս (ռուս տղա էր) նոկաուտի ենթարկեցի: Կարող էի երկրորդ անգամ հարվածել ու ծափերի արժանանալ, ապացուցել, որ անհամեմատ ուժեղ եմ, հաստատել իմ բացահայտ գերազանցությունը: Բայց գլխի շարժումով նշան արեցի հակառակորդիս մարզիչին, որ դադարեցնի մարտը, մարզիչը հասկացավ՝ սպիտակ սրբիչ նետեց: Սա արդեն իմ կանոնն է, իմ խղճի օրենքը:
Ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծրագրային ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին: Նախագայականում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 16.20-ին, բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Տաթևիկ Մ.-ն:
Իտալացին պարտվում է դասագրքերի հետ ճակատամարտում:
Փետրվարի 12-ին, ժամը 16.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ Դալմայի այգիներում, այրվում է խոտածածկ տարածք:
Չինական Նոր տարվա տոնի առթիվ Երևանում առաջին անգամ ողջ փետրվարի ընթացքում անցկացվում են հայ-չինական մշակութային օրեր՝ ավանդական երաժշտությամբ և պարերով։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի վարպետ Տիգրան Չոբանյանը, մշակութային օրերի շրջանակում նախատեսված է վեց միջոցառում: Դրանցից առաջինը տեղի է ունեցել փետրվարի 8-ին՝ Հայաստանի Ճարտարապետների միությունում: Մեզ հետ զրույցում Տ. Չոբանյանը նշեց, որ միջոցառումների շարքը կրելու է շարունակական բնույթ:
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին ու կինը՝ Ամալ Ալամուդդինը, անձնական հանդիպում են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկել են Եվրոպայում փախստականների հետ կապված իրավիճակն ու սիրիական ճգնաժամի հարցը, հայտնում է BBC-ն:
«Նրանք, ովքեր ոչ մի բան չփոխած՝ հայտարարում են, թե կարող են մտնել առանձին պայքարի մեջ, ես ոչ մի մխիթարանք պիտի չունենամ, եթե հանկարծ ես կամ իմ ներկայացրած ուժը որոշենք մասնակցել ու հաղթել մյուսներին»,- ասաց նա: