Ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Ուլիս»-ին տուգանել է 1.100.000 դրամով
Փետրվարի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ֆուտբոլի ֆեդեևրացիայի կարգապահական կոմիտեի նիստ, որը ղեկավարել է կոմիտեի նախագահ Ռուբեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախագահ Գ. Կազանչյանի փետրվարի 2-ի գրությունը և ՀՖՖ Արտոնա գրման բաժնի պետ Ա. Ազարյանի ծառայողական գրությունը:
Նիստի ընթացքում որոշվել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի «Ուլիս» և «Ուլիս-2» թիմերը հանել առաջնություններից, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ուլիս» և «Ուլիս-2» թիմերին մնացած խաղերում գրանցել տեխնիկական պարտություն, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 500.000 դրամ:
Հիմք ընդունելով Արտոնագրման բաժնի հաշվետվությունը և ակումբի թերացումները արտոնագրման ֆինանսական և ոչ ֆինանսական պահանջների կտրվածքով հետ կանչել արտոնագրերը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 17- րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 600.000 դրամ:
Արդյունքում ակումբի ընդհանուր տուգանքի չափը կազմում է 1.100.000 դրամ: