Բաժիններ՝

Այբբենական սխալ Դիլիջանի քաղաքապետի թեկնածուի նախընտրական պաստառում

tesankyun.am-ը գրում է. Փետրվարի 14-ին Դիլիջան համայնքում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղեր՝Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը: Համայնքի ղեկավարի թեկնածուները 2-ն են՝ Դիլիջանի նախկին քաղաքապետ, Դիլիջանը 2002-2005թթ. ղեկավարած , անկուսակցական Ժորա Սահաբալյանը եւ Դիլիջանի գործող քաղաքապետ, Դիլիջանը 2005թվականից ղեկավարող, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը: Վերջինս համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի որոշմամբ, իսկ Ժ. Սահաբալյանը՝ ինքնառաջադրմամբ:

Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից կայքը  տեղեկացել է, որ անցած շաբաթվա վերջին քաղաքապետի թեկնածու Արմեն Սանթրոսյանի վստահված անձից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով բողոք է ստացվել, որ Ժորա Սահաբալյանն իր լուսանկարներով պաստառներ է փակցրել, որտեղ նրա նկարի դիմաց նշված է քվեաթերթիկի 2-րդ համարը եւ դրա կողքին քվեարկելու նշան է պատկերված, այդ պաստառները կարող էին ընտրողներին շփոթության մեջ գցել: Քվեաթերթիկում թեկնածու Ժորա Սահաբալյանի անունը, համաձայն հայոց այբուբենի՝ պետք է լինի առաջինը:

Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահն ասաց, որ թիվ 41 ԸԸՀ միջամտությունից հետո հարցը լուծվել է, Ժ. Սահաբալյանի նախընտրական այդ պաստառները պոկվել են: Սակայն այսօր՝ փետրվարի 10-ին Դիլիջանում կրկին փակցված էին այդ պաստառները, մասնավորապես՝ Դիլիջանի քաղաքային ավտոկայարանի սրահի ապակուն՝ ներսի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս