Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին՝ ո՞ր գիրքն է վերջին անգամ կարդացել, և ո՞րն է նրա ամենասիրելի գիրքը:
2014 թ. նոյեմբերի 17-ին ԱԺ-ն փոփոխություն էր կատարել այն նույն օրենքում, որն այսօր արտահերթ նիստով ներկայացվել է հերթական անգամ փոփոխելու՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով այժմ առաջարկվում է ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, և հատկապես առավել կարևորվում է ԵՏՄ հարթակում մեր համագործակցությունը: Բելառուսական կողմի հետ բավականին լուրջ հետաքրքրություններ ունենք և բավականին լուրջ հնարավորություններ՝ հետագա զարգացման համար:
«Ա, ի՜նչ պաշտոն»: Հարցին էլ՝ ծանոթացե՞լ եք ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրին, գեներալը պատասխանեց, որ չի ծանոթացել, բայց կծանոթանա:
«Հա դե, որ խախատել ենք, ասում են, հո՞ շառ չեն անում, ստացվել ա հիմա»: Հարցին էլ ներողություն խնդրելո՞ ւ եք, գեներալն այսպես արձագանքեց. «Բա ի՞ նչ պտի անենք»:
Վրաստանում կարող է հայտնվել ևս մեկ ցածրբյուջետային ավիաընկերություն՝ իռլանդական Ryanair-ը, որը դիտարկում է թռիչքների իրականացման հնարավորությունը Քութայիսի օդանավակայանից:
Աշոտ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Այսօր Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով միայն 2 հարց: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բացակայում է, նիստը վարում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Եվրամիությունն ու Թուրքիան մարտի սկզբին կանցկացնեն հատուկ գագաթաժողով՝ նվիրված փախստականների խնդիրներին, հայտարարել են կողմերի պաշտոնական ներկայացուցիչները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է նշանակվել նույն դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Դավիթ Հարությունյանը:
Ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել Մոսկվայի «Աշան» սուպերմարկետներից ցանցերից ռումբի մասին ահազանգի պատճառով:
Արցախում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իշխող՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Սիրիայի քուրդ զինյալներին Թուրքիա ներխուժման դեպքում, այդ պատճառով էլ Անկարայի այդ քայլը կարող է հանգեցնել «մեծ պատերազմի»: Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում սիրիական «Քրդստանի» ղեկավար Ռոդի Օսմանը:
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան կասկածվում է Լեհաստանի ժողովրդական հանրապետության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կարող են խոշոր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում, հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուենռայթը:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է Մոսկվայում «Դոմոդեդովո» օդանավակայանի փաստացի սեփականատիրոջ՝ Դմիտրի Կամենշչիկի ձերբակալության մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սողանքի վտանգի պատճառով փետրվարի 19-ին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն վաղը հերթական բանակցությունները կանցկացնի ռուսական գազային «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Տեսանյութում քննարկվում են շփման գծում իրավիճակի թեժացման պատճառները, ինչպես նաև Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Ռուսաստանի հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին, հայտնում է Սպիտակ տունը, տեղեկացնում է BBC-ն:
Կրեմլը կշտամբում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «հակամարտությունը կարգավորելու ՌԴ դիվանագիտական ջանքերը» խափանելու մեջ: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուկինին:
Մեզանում պաշտոնյաների կամ պատգամավորների «էթիկա» հասկացությունն օգտագործվում է ոչ այն իմաստով, որով այդ նույն եզրը հասկանում են արտասահմանում: Ենթադրենք, Շմայսը կամ Թոխմախի Մհերը, իրենց ստացած կրթության եւ դաստիարակության շրջանակներում, իրենց թույլ են տալիս արտահայտություններ, որոնք նրանք սովորաբար գործածում են քյաբաբնոցներում «պերերիվ անելիս»:
Իրաքի տարածքում պայթեցվել է այդ երկրից Թուրքիա նավթ փոխադրող Քիրկուկ-Յումուրթալըք խողովակաշարը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Փետրվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
Հանրապետության տարածքում փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ներկա էր մոտ 200 մարդ։ Կարճ ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, մեղմ երաժշտություն էր հնչում, և թեթև հյուրասիրություն էր կազմակերպված։ Մեծ թվով խմբագիրներ կային՝ Փաշինյանի նախկին գործընկերները։
Ասում են, թե մոտենում է եւս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի թոշակի անցնելու ժամանակը, եւ նրան փոխարինելու պատրաստ թեկնածուներն արդեն «ընտրարշավը» սկսել են: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի երկարամյա գործունեության ավարտին քիչ ժամանակ է մնացել, իսկ նրան փոխարինողին իշխանություններն արդեն աչքի տակ ունեն:
Հորեղբայրը տեղեկացրեց, որ դեպքից մեկ օր առաջ են ընտանիքի անդամները խոսել Դավիթի հետ: Նա բարձր տրամադրություն է ունեցել, ասել է, որ լավ է իրեն զգում: