«Այ մարդ, որ մարդ ու կնիկ պսակվում են, որ լավ չի ստացվում, բաժանվում են». Սեյրան Սարոյանը՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին
«ՀՅԴ-ն առաջին օրվանից այս պետության կողքին է, ի՞նչ վատ է, թող վեցնեն պատասխանատվություն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության և պաշտոնների բախշման մասին: Դիտարկմանը, թե ՀՅԴ-ից միաաժամանակ ասում են, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է, գեներալն այսպես արձագանքեց. «Ո՞վ է ասում նման բան, դրանք արդեն մուտիտներ են»:
Հարցին՝ ինչ-որ մի բան կհաջողվի՞ փոխել ՀՅԴ-ին, Ս. Սարոյանը պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա.
«Ինչքան միասնական լինենք, էնքան լավ է»: Դիտարկմանը՝ ասում են՝ պաշտոններ ստանալու համար են միանում ձեզ, գեներալն այսպես արձագանքեց.
«Ա, ի՜նչ պաշտոն»: Հարցին էլ՝ ծանոթացե՞լ եք ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրին, գեներալը պատասխանեց, որ չի ծանոթացել, բայց կծանոթանա: Այն դիտարկմանն էլ, թե ասում են՝ ՏԿԱԻՆ-ը բաժանում են հենց դաշնակցությանը պաշտոն տանլու համար, ժամանակին, երբ միավորեցին, ասացին՝ բյուջեն խնայելու համար են անում, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց.
«Դե, երևի չարդարցրեց իրեն: Երևի փորձեցին ինչ-որ օգուտ տան բյուջեին, օգուտ չտվեց: Որտեղ գուբերնատորները, որտեղ պաժառնիկները…»: Այն հարցին էլ, թե հիմա եթե համագործակությունը չստացվի ՀՅԴ-ի հետ, նորից պետք է բաժանվե՞ք, գեներալն այսպես արձագանքեց. «Այ մարդ, որ մարդ ու կնիկ պսակվում են, որ լավ չի ստացվում, բաժանվում են»: