ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում փետրվարի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են:
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպանի բողոքը: Այս մասին 168.am-ին հայտնեց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում:
Եթե սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ ֆրակցիայի օդիոզ խավը դեռ որոշ հույսեր փայփայում էր, որ հնարավոր է հաջորդ ԱԺ-ում ոտատեղ ունենա, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո «բրոունյան շարժման» մեջ է հայտնվել եւ «կդառնա՞ք պատգամավոր» հարցին օդիոզ պատասխաններ է «տալիս»: Ի պատասխան այդ հարցին` Նովոն ահավոր մեծ չարությամբ ոտից գլուխ չափեց մեզ, լուռ մտավ ԱԺ դահլիճ:
«Նաիրա Զոհրաբյանը ինձ հայհոյեց եւ սպառնաց։ Մեր պատվիրակությունը գանգատ ներկայացրեց նախագահությանը։ Տեղեկացրեցին արածների մասին։ Պատժամիջոցներ պետք է գործադրվեն իր դեմ: Նաիրա Զոհրաբյանը պիտի զգուշացվի: Մեզ հայտնեցին, որ ապրիլին՝ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում նա կարող է ներողություն խնդրել»,- տեղի ունեցածն այսպես է ներկայացնում Եսայանը։
Սպասում են, որ վերջում փաթեթով, աղմուկ-աղաղակով ապօրինություններ թույլ տվածներից ազատվելու գործընթաց կազմակերպեն, հավանաբար՝ հաջորդ ամիս:
ՀՀ կառավարության անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել:
Chanel ֆրանսիական նորաձեւության տունը համալրել է կոսմետիկայի շարքը: Հավաքածուում ներառվել է Les Beiges գուներանգային ֆլյուիդը՝ բնական փայլի էֆեկտով:
«Ես երբեք չեմ ցանկացել երեխա ունենալ: Ես երբեք չեմ ցանկացել հղիանալ: Ես երբեք երեխաների հետ չեմ նստել: Ես երբեք ինձ չեմ պատկերացրել մոր դերում»,-ծիծաղելով ասել է աստղը:
Tiffany-ն ոսկերչական ընկերություն է, որը հիմնադրվել Է 1837 թվականին ԱՄՆ-ում: Արտադրում է զարդեր, ժամացույցներ ու ինտերիերի առարկաներ, աշխարհի տարբեր երկրներում ունի ոսկերչական խանութներ, ուղղակի վաճառքներ է իրականացնում սեփական ինտերնետ-խանութում, կատալոգներով եւ կորպորատիվ նվերների ստորաբաժանումների միջոցով:
NASA-ն ցուցադրել է Արեգակից պոկվող հրվիժակի՝ լուսատուի մակերեւույթի վրա նյութի թանձրուկի տեսագրությունը, թանձրուկ, որը շարժման մեջ է դրվում նրա մագնիսական դաշտի կողմից:
Կրիշտիանու Ռոնալդուն շատ ուրախ է, որ կարողացավ գոլ խփել: Մարդիկ սպասում են նրա գոլերին, և այսօր նա կարողացավ աչքի ընկնել, մենք գոհ ենք նրա ելույթից:
Տնային կենդանին լայն ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ նրա վրա ուշադրություն են դարձրել տեղական ԶԼՄ-ները: Եսպերպուսը էջ ունի Facebook-ում, որին բաժանորդագրվել է ավելի քան 11 հազար օգտատեր:
«Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կարծիք է հայտնել մադրիդյան ակումբում իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին:
Հավաքածուն, որը դրվելու է աճուրդի, միայն մեկն է թանկարժեք իրերի երեք հավաքածուներից, որոնք ներառում են Իմելդա Մարկոսին պատկանող բոլոր 300 առարկաները: Նա այն վերցրել էր իր հետ, երբ 1986 թվականին ամուսնու՝ Ֆիլիպինների տապալված նախագահ Ֆերդինանդ Մարկոսի հետ միասին փախել էր Հավայի:
Փետրվարի 18-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ-Գայ ավտոճանապարհին՝ նոր շուկայի մոտակայքում, այրվում է վագոն-տնակ:
Պահապան հրեշտակի գիծը ձեռքի ափի մեջ համարվում է շատ բարի նշան:
«Ես լավատես եմ ԵՄ-ՀՀ հարաբերությունների այս նոր շրջափուլի հարցում, քանի որ բանակցությունները չեն սկսվելու զրոյից։ Ընդհակառակը, կողմերն աշխատելու են այն ամենի վրա, ինչն արդեն կառուցվել է, ուստի մենք կարող ենք կոնկրետ արդյունքներ ակնկալել ողջամիտ ժամկետներում»,- ասում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան։
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է բժշկական կենտրոնում մահացած հղի Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել են 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»ը, այդ մասին տեղեկացվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Ստացված շամպունը քսեք չոր կամ խոնավ մազերին: Սկսեք արմատներից և տարածեք մազերի երկայնքով: Թողեք սոդան մնա մազերին 1-3 րոպե, ապա լվացեք այն: Լավ կլինի՝ լվանաք տաք ջրով, քանի որ այն ավելի լավ կմաքրի մնացորդները:
«Ես իր հետ շփվում եմ դատական նիստերի ընդմիջումների ընթացքում: Երբ որ պետք է, ինքը բավականին ակտիվորեն շփվում է և խոսում է: Պարզապես այս պահին ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ինքն ինչպես պետք է իրեն պահի դահլիճում: Որևէ ակտիվ պահելաձև, ինձ թվում է, չի բխում իր կարգավիճակից: Ուրիշ ձև էլ ինչպե՞ս պետք է ինքն իրեն պահի»:
Թիմում Մեսսի ունենալը մեծ արտոնություն է: Մենք փայլուն գոլ խփեցինք հակահարձակումից հետո, ամեն ինչ արված էր բարձր մակարդակի վրա:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կգերադասեր հաղթել Անգլիայի գավաթը, այլ ոչ թե Եվրոպայի լիգան:
Պաննա կոտան անհավանական նուրբ աղանդեր է, որի հայրենիքը հանդիսանում է Իտալիան:
էլեկտրատեխնիկական սարքավորանք արտադրողների ազգային ասոցիացիայի տվյալներով, որոնք վկայակոչում է պարբերագիրը, «կոմպակտ լյումինեսցենտային լամպերի մատակարարումներն անցյալ տարվա համեմատությամբ արդեն այժմ 28 տոկով կրճատվել են, մինչդեռ լուսադիոդային լուսատուների մատակարարումներն աճել են 237 տոկոսով»:
Չեմ հավատում, որ կա մարդ, ով չի հավատում Աստծուն, պարզապես կա մարդ, ով չի արտահայտվում, ով բարդույթավորված է այդ առումով, ով կարծում է, թե հավատալն ամոթ է, կամ ում սերմանել են, թե հիմարություն է հավատալը… Պատճառները շատ տարբեր են: Իմ հայրն աթեիստ է՝ անհավատների անհավատը: Բայց նա ամեն հարցում հավատում է մարդուն: Իսկ ո՞վ է մարդը: Աստծո ստեղծածը: Ես, օրինակ, մարդուն չեմ հավատում: Կարծում եմ, որ ամեն մարդ ստում է:
Դժվար է հավատալ, որ այս հավաքածուի առաջին և վերջին նկարները պատկանում են նույն նկարչի վրձնին:
«Ռեալի» կիսապաշտպան Սերխիո Ռամոսը պատմել է իր` մադրիդյան ակումբի կազմում հանդես գալու մասին:
Գրականությունը դարձել է Ֆեյսբուքի բաժին, Ֆեյսբուքի մի մաս, այն աստիճան, որ վերջերս պարզեցի՝ Թումանյանը կոնկուրս էր հայտարարել Ֆեյսբուքում: Գրականությունը շրջանառվում է կոնկրետ ցանցի մեջ: Օրինակ, պատանի՝ վատ կրթությամբ, մտահոգ աղջիկ՝ պոետեսաների ցանց, ավանգարդի ցանց, դասականների ցանց: Դրանք չեն հատվում: