Սերժ Սարգսյանը վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է նշանակվել նույն դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:

Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 145-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի ԱԽ-3-Ո-2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Վազգեն ՌՇՏՈՒՆՈՒՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Սահակյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր դատարանի նախագահի պաշտոնը, նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29