Թուրքիան ու ԵՄ-ն արտակարգ գագաթաժողով կհրավիրեն փախստականների խնդիրների վերաբերյալ
Եվրամիությունն ու Թուրքիան մարտի սկզբին կանցկացնեն հատուկ գագաթաժողով՝ նվիրված փախստականների խնդիրներին, հայտարարել են կողմերի պաշտոնական ներկայացուցիչները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Գործողությունների համատեղ պլանի մշակումը մեր առաջնային խնդիրն է»,- ասել է Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ԵՄ նիստի ավարտից հետո, որը տևել է մինչ ուշ գիշեր:
Եվրամիությունը Թուրքիային հատկացրել է 3 մլրդ եվրո, որպեսզի վերջինս ընդունի փախստականների ու նրանց ապահովի բնակարանով:
Ավելի քան 1 մլն փախստական է ժամանել ԵՄ երկրներ 2015-ին: Դա ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է Եվրոպայում՝ սկսած Երկրորդ համաշխարհային ժամանակներից:
Ավստրիան հայտարարել է, որ այսօրվանից խիստ սահմանափակումներ է դնելու ներգաղթյալների թվի վրա, որոնք հատում են իր սահմանը: