Գագիկ Հարությունյանը հեռանում է. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե մոտենում է եւս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի թոշակի անցնելու ժամանակը, եւ նրան փոխարինելու պատրաստ թեկնածուներն արդեն «ընտրարշավը» սկսել են: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի երկարամյա գործունեության ավարտին քիչ ժամանակ է մնացել, իսկ նրան փոխարինողին իշխանություններն արդեն աչքի տակ ունեն: Սահմանադրական բարեփոխումներին ակտիվ մասնակցած, Ընտրական օրենսգրքի վրա գիշերուզօր աշխատող Հրայր Թովմասյանը ջանքեր չի խնայում, որ իր թեկնածության հարցում իշխանությունների հաշվարկներն արդարացված լինեն: Ասում են նաեւ, որ իշխանության «վերնահարկում» ՍԴ նախագահ դառնալու երաշխիքներ Հրայր Թովմասյանին տրվել են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29