Որքան գումար է հավաքել «Քաղաքացիական պայմանագիրը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք էր կազմակերպել «Անի պլազայում»։ Ներկա էր մոտ 200 մարդ։ Կարճ ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, մեղմ երաժշտություն էր հնչում, և թեթև հյուրասիրություն էր կազմակերպված։ Մեծ թվով խմբագիրներ կային՝ Փաշինյանի նախկին գործընկերները։ Սակայն քանի որ բացակայում էին ՀՀ մեծահարուստներն ու օլիգարխները, իսկ ներկաները հիմնականում մտավորական շերտից էին, հավաքված գումարն էլ, բնականաբար, չէր կարող շատ մեծ լինել, ուստի բավականին զարմանալի էր, որ վերջում հրապարակվեց բավականին պատկառելի գումար՝ 4,8 միլիոն դրամ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29