Հունվարի 31-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտա- րարագրերի տվյալների, 2015թ. հունվար-դեկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 4 899.9 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 23.6 մլրդ. դրամ կամ 49.3 մլն. ԱՄՆ դոլար
Մարեյը մեկ տարի առաջ, ով 5-րդ անգամ դուրս էր եկել Aus Open-ի եզրափակիչ, պարտվեց հենց Նովակին:
Հունվարի 31-ին, ժամը 12.03 ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում այրվում է դպրոցի տանիքը:
Ֆիֆի Ռոնգի անունը հայ լսարանին գուցե այդքան էլ շատ բան չի ասում, բայց նա բավականին հայտնի է ինչպես՝ իր հայրենիքում՝ Չինաստանում, որտեղ նրա երգերը մշտապես ընգրկվում են լավագույն հիթ շքերթների տասնյակներում, այնպես էլ՝ այլ երկրներում:
Հունվարի 31-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իտալիայի փողոցում՝ «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 31-ին, ժամը 02.09-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Պրոմեթևսի փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ:
Իտալիայում հունվարի 23-ից մեկնարկել է Վենետիկի ամենամյա փառատոնը: Այդ միջոցառմանը մասնակցելու համար ամեն տարի քաղաք են ժամանում հազարավոր զբոսաշրջիկներ, գրում է The Daily Mail-ը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նեխուրի արմատներն օրգանիզմին անհրաժեշտ առաջնային մթերք են համարվում: Դրանց կանոնավոր օգտագործումը կանխարգելում է բազմաթիվ հիվանդություններ, ինչպես նաև մաքրում և երիտասարդացնում է օրգանիզմը, ամրացնում է իմունային համակարգը:
Հունվարի 30-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրիտանական The Telegraph պարբերականը հրապարակել է աշխարհի ամենասարսափելի օդանավակայանների ցանկը, որտեղ ներառվել են 4 մայրցամաքների՝ Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի ավիահանգրվանները:
Իտալիայի հյուսիսային Պյեմոնտ շրջանի Օստանա քաղաքում 1980-ականներից ի վեր առաջին անգամ երեխա է ծնվել: Քաղաքի բնակչության թիվն արդյունքում հասել է 85-ի: Ճիշտ է նաև, որ քաղաքի բնակիչների կեսը Օստանայում մշտապես չի բնակվում:
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր վստահությունն է հայտնել այն մասին, որ թիմի բոլոր երկրպագուները սիրում են հարձակվող Ֆերնանդո Տորեսին:
Միլանի «Ինտերը» դարձավ սերբի վերջին ակումբը: Ֆուտբոլիստը, ով երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագիրը «ներաձուրիների» հետ, չի փնտրի նոր ակումբ. Նեմանյան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:
Ամերիկացի հաղորդավար Օփրա Ուինֆրին Twitter-ում տեղադրել է տեսագրություն, որի արդյունքում հարստացել է 12 միլիոն դոլարով՝ շնորհիվ weightwatchers ընկերության բաժնետոմսերի թանկացման, հաղորդում է ANI Newsը:
Ռոք երաժիշտ Դևիդ Բոուին կտակել է իր աճյունափոշին շաղ տալ Բալիում՝ «համաձայն բուդդիստական ծեսերի»: Այդպիսին է լեգենդար երաժիշտի ցանկությունը, որը հնչել է Նյու Յորքի դատարանում, հայտնում է LifeNews-ը:
Հայտնի մարգարեուհի և բուժարարուհի Վանգան իր մահվանից հետո թողել է ոչ միայն շոկ առաջացնող բազմաթիվ կանխագուշակություններ, այլ նաև հսկայական քանակության օգտակար խորհուրդներ:
Ռիվերան անձամբ էր հրապարակել լուսանկարն Instagram-ի իր էջում՝ մակագրելով՝ «Կարմենի դեբյուտը»:
Ֆրիդա Կալոյի համար աշխարհը թատրոն էր, որի բեմ նա բարձրանում էր միշտ ավանգարդ տեսքով: Նրա հագուստներից շատերը պատկերված են գրքի էջերում: Գիրքն ունենալու է հատուկ կազմ, որը դառնալու է շատ մեծ նվեր նորաձևության սիրահարների համար: Գիրքը կարելի է պատվիրել հրատարակող ընկերության կայքում:
Լինում են պահեր, երբ մարդու օրգանիզմը պարզապես լցված է տոքսիններով, և լյարդը չի կարողանում իր ֆունկցիան լիակատար կատարել: Այս պարագայում քաշը կորցնելու գործընթացն էլ դանդաղում է:
«Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանի կարծիքով՝ ոլորտի անկումն անհերքելի է: «Պահանջարկի անկում կա ընդհանուր առմամբ, որովհետև, որպեսզի առողջացում գնա, բավականին լուրջ մոտեցում է պահանջվում, մասնավորապես՝ բանկային համակարգում, ֆինանսական շուկայում, հիպոթեքի պայմանների արմատական փոփոխություն է պետք, մինչդեռ բացարձակ ոչ մի բան չի արվում այդ ուղղությամբ»։
Ֆիլմի շարունակությունը կկոչվի «50 երանգ ավելի մուգ»: Բեսինջերը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Ինն ու կես շաբաթը», «Կույր հանդիպումը», «Բեթմենը», «Լոս Անջելեսի գաղտնիքները»:
Բուրավետ մոմեր սիրում են շատերը: Շատերը դրանք վառում են լոգանք ընդունելիս, քանի որ մոմերն ունեն հանգստացնող ազդեցությունը: Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ մոմերը կարող են բարձրացնել տրամադրությունն ավելի արագ, քան ալկոհոլն ու լավ կինոն:
Սիրուշոն ներկայացրել է իր երկար սպասված տեսահոլովակը. Մի Թող Ինձ Մենակ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի հերքում, որ «կարմիրները» կարող են տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ուժեղացնել թիմը նոր ֆուտբոլիստով:
Վախենում եմ, որ մի օր ոչնչից չեմ վախենա: Վախենում եմ, որ մի օր անտարբեր կլինեմ: Ինչպես բոլորը՝ վախենում եմ մահից եւ հարազատ մարդկանց կորստից: Վախենմում եմ Ձմռան մենությունից:
Հունվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն ԱՄՆ դոլար:
Քննիչն այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Նկարներում Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի՝ Սայաթ-Նովայի մայթերն են: Ավանդույթ դարձած սկզբունքով՝ տարվա ցուրտ եղանակին նրանք գեթե միշտ սառցա-ձյունապատ են: