Բաժիններ՝

Դևիդ Բոուին կտակել է իր աճյունափոշին շաղ տալ Բալի կղզում

Ռոք երաժիշտ Դևիդ Բոուին կտակել է իր աճյունափոշին շաղ տալ Բալիում՝ «համաձայն բուդդիստական ծեսերի»: Այդպիսին է լեգենդար երաժիշտի ցանկությունը, որը հնչել է Նյու Յորքի դատարանում, հայտնում է LifeNews-ը:

Իր ողջ կարողությունը Բոուին թողել է ընտանիքին՝ կնոջն ու երկու երեխաներին: Այսպես, Բոուի կինը՝ Իմանը, կստանա նրա կարողության գրեթե կեսն ու Մանհեթենի բնակարանը, որտեղ զույգը բնակվում էր վերջին 20 տարիներին: Դևիդի երեխաները՝ Դանկանն ու Ալեքսանդրիան, կստանան կարողության մնացած մասը: Նրա դուստրերին բաժին կհասնի

Նյու Յորք նահանգում գտնվող բնակարանը:
Բոուին իր անձնական օգնականին կտակել է 2 միլիոն դոլար, որդու նախկին դայակին՝ 1 միլիոն դոլար:

Դևիդ Բոուին պատկանող անշարժ գույքը գնահատվում է շուրջ 100 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ նա մահացել է հունվարի 11-ին 69 տարեկանում: Ռոք երաժիշտի մահվան պատճառը լյարդի քաղցկեղն էր: Այն մասին, որ նա հիվանդ է, գիտեին միայն լեգենդար կատարողի մերձավորները:

Երաժիշտն արժանացել է «Գրեմմիի», Saturn Awards-ի ու այլ հեղինակավոր մրցանակների: Երաժիշտը լայն ճանաչում ստացավ 1960-ականների վերջին Space Oddity կոմպոզիցիայի լույս տեսնելուց հետո, որը դարձավ համաշխարհային ռոքի դասական:
Հունվարի 8-ին լեգենդար երաժիշտը տոնում էր իր 69-ամյակը, նույն օրը տեղի էր ունեցել նրա վերջին՝ Blackstar ալբոմի ռելիզը, որը թվով 27-րդն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս