
Շուշանիկ Բախշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. նրա նկատմամբ գրավ է կիրառվել

Քննիչն այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհնուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը: Դատարանի որոշմամբ բավարարվել է Շուշանիկ Բախշյանի պաշտպանների միջնորդությունը` նրա նկատմամբ գրավ կիրառելով:
Ըստ տեղեկությունների` գրավի գումար է սահմանվել 1 մլն դրամ:
Շուշանիկ Բախշյանը մեղադրվում է ծննդական Մերի Մարգարյանի մահվան գործով. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հունվարի 22-ին քննիչի որոշմամբ նա ձերբակալվել էր, սակայն հունվարի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջամնների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր ազատ արձակել նրան: