Բաժիններ՝

Պատճառ չեմ տեսնում, ըստ որի չեմ կարող հաղթել Ջոկովիչին. Էնդի Մարեյ

Մարեյը մեկ տարի առաջ, ով 5-րդ անգամ դուրս էր եկել Aus Open-ի եզրափակիչ, պարտվեց հենց Նովակին:

«Չեմ կարծում, որ այդքան շատ թենիսիստներ են 5 անգամ խաղացել Aus Open-ի եզրափակչում, այնպես որ, ես հպարտանալու բան ունեմ: Պարտությունը եզրափակչում դժվար է տանել, բայց այնտեղ հասնելը արդեն մեծ ձեռքբերում է:

Ընդ որում, ես 7 անգամ անընդմեջ խաղացել եմ մելբուրնյան քառորդ եզրափակչում: Եթե Նովակի հետ խաղում ցուցադրեմ իմ լավագույն թենիսը, ապա հաղթանակի շանսեր կունենամ:

Հեշտ չի լինի և քչերն են ինձ հավատում, բայց ես կաշխատեմ կատարել իմ պլանը: Պատճառ չեմ տեսնում, ըստ որի չեմ կարող հաղթել»,- Մարեյին է ցիտում АТР-ի մամլո ծառայությունը:

Ջոկովիչի և Մարեյի միջև խաղերի հաշիվը 21-9 է` հօգուտ սերբի:

Մրցակիցների միջև տեղի ունեցած վերջին 11 խաղերում Նովակ Ջոկովիչը տարել է 10 հաղթանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031