Բաժիններ՝

Անտեսված մայթեր, սառցապատ իրականություն

asparez.am-ը գրում է.  Նկարներում Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի՝ Սայաթ-Նովայի մայթերն են: Ավանդույթ դարձած սկզբունքով՝ տարվա ցուրտ եղանակին նրանք գեթե միշտ սառցա-ձյունապատ են: Չեն մաքրվում, ու քաղաքապետարնն ունի իր պատճառաբանությունը՝ դրանց մաքրելը սպասարկման օբյեկտների սեփականատերերի գործն է: Մոտավորապես նույն տրամաբանությամբ երեւի դրանք նաեւ չեն ասֆալտապատվում: Եւ եթե տեղացած ձյունից հետո շատ թե քիչ մաքրված փողոցների ասֆալտը կարող է տեսանելի լինել արեւի ու մեքենաների երթեւեկության շնորհիվ, մայթերում վիճակը շարունակում է մնալ անմխիթար:

Սա վերաբերում է քաղաքի գրեթե բոլոր մայթերին՝ մասնակի բացառություններով: Այսինքն, ստացվում է՝ հանրապետության երկրորդ քաղաքի՝ առանց այն էլ կիասքանդ մայթերի մաքրությունը անհատների քմահաճույքին է հանձնված. քաղաքապետարանը չի մաքրում, չի էլ պարտավորեցնում առեւտրային օբյեկտներին դա անել, մինչդեռ օրվա ընթացքում հարյուրվոր մարդիկ անցուդարձ են անում հայելային մակերես հիշեցնող սառույցի վրայով. այլընտանք չունեն՝ կամ պիտի խիզախեն ու անցնեն, ու եթե բախտները բերի՝ ողջ ու առողջ, առանց կոտրվածքների մնան, կամ էլ հաղթահարեն փորձությունը՝ աճպարարական հմտություններ ու ծայրաստիճան զգուշավորություն կիրառելով:

Ի դեպ, նույն վիճակում են նաեւ գետնանցումները, որտեղով անցնելը եւս քաղաքացիներից մեծ համարձակություն է պահանջում: Այստեղ էլ մեղքը դարձյալ վարձակալներինն է. քաղաքապետարանն է ասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս