Կինը խոհանոցային դանակով հարվածել էր բնակարանատիրոջն ու դիմել փախուստի
Հունվարի 29-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նոր Հաճնի կամրջից:
Հայաստանը ուշադրության կենտրոնում. Ինչպե՞ս կվարվեր ԵԺԿ-ն, եթե Յանուկովիչի կուսակցությունը լիներ ԵԺԿ անդամ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
Դանակահարություն Գյումրիում՝ մեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Սիրուշոն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը. «Մի թող ինձ մենակ»
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) արդեն 6-րդ ամիսն է, ինչ շարունակվում է բենզինի գնի նվազումը նավթի գնանկման պատճառով: Հունվարի վերջին Էմիրություններում վառելիքի լիցքավորումը էժանացել է խմելու ջրից, գրում է The National-ը:
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի ներկայացմամբ՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմում է 2.998.600 մարդ: Ըստ Կ. Կույումջյանի՝ նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշներն աճել են շուրջ 12.000-ով կամ 0.4 տոկոսով: Իսկ նվազումն արձանագրվել է բնակչության միգրացիայի -26000 ցուցանիշի և բնական շարժի՝ շուրջ 14 հազար մարդու ծնունդների և մահերի ցուցանիշի հիման վրա:
Անհայտ անձը 2015 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրունզե փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հրաչյա Ջ.-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
2015թ. սեպտեմբերի 30-ից մինչ օրս Սիրիայում սպանվել է 109 ռուս զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: Տեղեկությունը, ըստ գործակալության, հայտնել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր շրջապատից:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 29-ի դրությամբ, դատարան է ուղարկվել 10 քրեական գործ։
Ուժեղացված ծառայություն հանրապետության ավտոճանապարհներին:
Վերջին օրերին տեղացած առատ ձյան հետեւանքով Լոռու մարզի ճանապարհերին պարբերաբար գրանցվող խցանումները լուրջ խնդիրներ են առաջացրել ոչ միայն վարորդների, այլեւ մարզի փրկարարների համար:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ։
Նախորդ տարվա հուլիսի 30-ից շորթման մեղադրանքով կալանավորված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը 6 ամիս է կորած է: Այդ մասին այսօր armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է Առաքելյանի եղբայրը. «Կորածի նման մի բան է: Ամեն անգամ սնունդ եմ տանում, միայն իմանում եմ, որ տեղ է հասնում: Ուրիշ բան չեմ կարողանում իմանալ»,- ասաց Հունան Առաքելյանը: Հարցին, թե ինչպե՞ս է իմանում, որ սնունդը տեղ է հասնում, Առաքելյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ում իրեն այդպես են փոխանցում:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց Արմավիրի մարզի Նոր Արտագերսի համայնքի ղեկավար Սամվել Հակոբյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված։
168.am-ի հարցին՝ այս տարի քանի՞ վիրուսային դեպք է բացահայտվել սահմանում, Ա. Վանյանը պատասխանեց, որ ինքն այս պահին կոնկրետ թիվը չունի: Մեր այն հարցին էլ՝ կոնկրետ ո՞ր տեսակի վիրուսներն են շատ լինում սահմանում՝ նա պատասխանեց, որ վիրուսների տեսակները սահմանում չեն որոշվում:
Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ ապաստան հայցող տասնյակ ներգաղթյալներ կասկածվում են բռնաբարությունների մեջ, հայտնում է Yle-ն:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով մի շարք կայքերի, որ վերջիններս կարող են պատասխանատվություն կրել այս տարվա հունվարին երկրի մի շարք շրջաններում ծայր առած ժողովրդական բողոքի մասին «կեղծ» տեղեկատվություն հրապարակելու համար: Մասնավորապես, «սուտ լուրեր տարածելու» համար նախազգուշացվել են ադրբեջանական Jam.az, Qaynar-media ու Pia.az կայքերը: Այս մասին հայտնում է contact.az-ը:
Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մարտունի քաղաքի հանգստյան տան դիմաց՝ պանելների կողքին, ինքնաձիգ է թողել:
Հունվարի 29-ի դրությամբ Ռուսաստանում գրիպից հետո առաջացած բարդություններից մահացել է 126 մարդ, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:
«Բալլադ զինվորի մասին» երգի սկավառակը փոխանցվում էր մերօրյա հերոսների ընտանիքներին՝ այդ թվում նաև Ասոյաններին: Մանուշակը՝ Ազատ Ասոյանի մայրն այդ ժամանակ որոշեց առաջին ալիքի նկարահանող խմբի միջոցով իր գաղտնիքն առաջինը վստահել հանրապետության առաջին տիկնոջը. Ասոյանների ընտանիքում փոքրիկ էր ծնվելու:
Հունվարի 28-ին Ստոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում տեղի ունեցավ հայ անվանի մտավորական, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կրոնական և մշակութային հաստատությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։
Նախօրեին ՌԴ Պետդումայում կլոր սեղան է հրավիրվել, որտեղ քննարկվել է ռուսական շոու-բիզնեսի կարգավորմանը վերաբերող սկանդալային օրինագիծը, հայտնում է Elle-ը:
29.01.2016թ. ութ քրեական գործ ուղարկվել է դատարան: 20 քրեական գործով 20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 1/05 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:
«Զիկա» վիրուսը հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու տվյալ երկիրը պետք է այդ մոծակն ունենա, որ այդ վիրուսը տարածվի, այդ տեսակի մոծակ մենք Հայաստանում չունենք: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ նա ցանկացել է հրաժարական տալ` «Սաութհեմփթոնից» կրած պարտությունից հետո (0:1):
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի (2016թ. հունվարի 27-29-ը) շրջանակներում հունվարի 29-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Ռուսաստանին կարող են հեռացնել Եվրոպայի խորհրդից, եթե վերջինս չկատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը (ՄԻԵԴ), հայտարարել է ՄԻԵԴ ղեկավար Գվիդո Ռայմոնդին, հայտնում է «Ուկրինֆորմը»: