
Նեմանյա Վիդիչը 34 տարեկանում ավարտեց կարիերան

Միլանի «Ինտերը» դարձավ սերբի վերջին ակումբը: Ֆուտբոլիստը, ով երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագիրը «ներաձուրիների» հետ, չի փնտրի նոր ակումբ. Նեմանյան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:
«Եկավ խաղակոշիկները մեխից կախելու ժամանակը: Վնասվածքները, որոնք վերջին տարիներին հետապնդում էին ինձ, իրենց գործն արեցին:
Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստներին, ում հետ խաղացել եմ, բոլոր մարզիչներին և ակումբների աշխատակիցներին, ում հետ աշխատել եմ: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել երկրպագուներին` երկար տարիների աջակցության համար»,- Վիդիչի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Սերբը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 2006թ. հունվարից` մինչև 2014թ. մայիսը:
«Կարմիր սատանաների» հետ Վիդիչը 5 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնների տիտղոսը, Լիգայի 3 գավաթ, Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը