Բաժիններ՝

Սիմեոնեն վստահ է, որ երկրպագուները միշտ կսիրեն Ֆերնանդո Տորեսին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր վստահությունն է հայտնել այն մասին, որ թիմի բոլոր երկրպագուները սիրում են հարձակվող Ֆերնանդո Տորեսին:

«Ակումբի երկրպագուների մեջ տարաձայնություններ չկան Տորեսի կապակցությամբ: Մարդկանց համար կարևոր է, որպեսզի թիմը հաղթի: Նրանք չեն դադարում սիրել Լուիս Արագոնեսին, ով արդեն կենդանի չէ: Եվ նրանք շարունակում են սիրել Կիկոյին, ով արդեն չի խաղում: Մարդիկ միշտ սիրում են իրենց ֆուտբոլային կուռքերին: Ֆերնանդոն միշտ այդպիսին կլինի: Այնպես որ, ես չեմ կարծում, որ երկրպագուների մեջ տարաձայնություններ կան»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիմեոնեն Տորեսին հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում հույս չի դնելու նրա վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031