
Կլոպը չի բացառում նոր ֆուտբոլիստի ձեռքբերման հնարավորությունը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի հերքում, որ «կարմիրները» կարող են տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ուժեղացնել թիմը նոր ֆուտբոլիստով:
Գերմանացին կարծում է, որ «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել նոր ֆուտբոլիստ` տրանսֆերային պատուհանի մնացած օրերի ընթացքում:
«Տեսնենք, թե ինչ կստացվի տրանսֆերային պատուհանի վերջում: Հիմա ես ոչինչ ասել չեմ կարող: Եթե մենք մոտ լինեինք ինչ-որ ֆուտբոլիստի ձեռքբերմանը, ապա ես ձեզ կասեի:
Դուք պետք է սպասեք, ինչպես ես եմ սպասում: Ես դրա հետ ոչ մի պրոբլեմ չունեմ»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլին» չհաջողվեց ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ալեքս Տեյշերային, ինչի պատճառ է հանդիսացել ֆուտբոլիստի բարձր գինը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը