Բաժիններ՝

Իտալական քաղաքում 28 տարվա մեջ առաջին անգամ երեխա է ծնվել

Իտալիայի հյուսիսային Պյեմոնտ շրջանի Օստանա քաղաքում 1980-ականներից ի վեր առաջին անգամ երեխա է ծնվել: Քաղաքի բնակչության թիվն արդյունքում հասել է 85-ի: Ճիշտ է նաև, որ քաղաքի բնակիչների կեսը Օստանայում մշտապես չի բնակվում:

Փոքրիկ կոմունայի քաղաքապետ Ջակոմո Լոմբարդոն այդ իրադարձությունն անվանել է «երազանք, որը դարձել է իրականություն»:

Պաբլո անունով տղան ծնվել է Թուրինի հոսպիտալում անցած շաբաթ, հայտնում է իտալական La Stampa-ն:

Քաղաքապետի խոսքով՝ քաղաքում ծնելիությունը սկսել է նվազել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Քաղաքում նորածնի լույս աշխարհ գալը տոնել են աղմկոտ երեկույթով: Ոմանք այդ ընտանիքի պատմությունը համարում են լավ նշան այն մարդկանց համար, ովքեր ապրում են նման փոքրիկ քաղաքներում:

Իտալիայի փոքրիկ քաղաքներում ծնելիության խնդիրն ամենալուրջ խնդիրներից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031