Բաժիններ՝

«9 ½ շաբաթ» ֆիլմի աստղը կնկարահանվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի սիքվելում

«Օսկար» մրցանակի դափնեկիր Քիմ Բեսինջերը կնկարահանվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի սիքվելում, հայտնում է ComingSoon-ը:

Ֆիլմի շարունակությունը կկոչվի «50 երանգ ավելի մուգ»: Բեսինջերը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Ինն ու կես շաբաթը», «Կույր հանդիպումը», «Բեթմենը», «Լոս Անջելեսի գաղտնիքները»:

Ֆիլմում նա մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Քրիստիան Գրեյի բիզնես-գործընկերոջն ու նախկին սիրեցյալին:

Ֆիլմի շարունակության մեջ կնկարահանվեն առաջին ֆիլմի աստղերը՝ Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը: Նրանք նույնպես հանդես կգան ֆրանշիզի երրորդ մասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031