Իտալիայի փողոցում վթար է տեղի ունեցել. տուժածներ չկան

Հունվարի 31-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իտալիայի փողոցում՝ «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա Սորենտո» մակնիշի 17 MV 017 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցին և շրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031