Բաժիններ՝

Գիրք Ֆրիդա Կալոյի՝ նորաձևության վրա ունեցած ազդեցության մասին. Fashion Аs The Art Of Being

Ապրիլին Assouline-ը պատրաստվում է հրապարակել գիրք, որը միանշանակ դուր կգա Ֆրիդա Կալոյի արվեստի սիրահարներին: Նկարչուհին սիրելի է բոլորի համար ոչ միայն՝ արտասովոր տաղանդի, այլև արվեստի և անձնական կյանքի յուրօրինակությամբ:

Մեքսիկական մշակույթն ու ամերիկյան խառնվածքն ազդել են ոչ միայն Ֆրիդա Կալո նկարչուհու, այլև ոճի վրա: Նա շատ ներդաշնակ էր թե մեքսիկական կոլորիտային միջավայրում, թե դինամիկ Նյու Յորքում:

Frida

Ֆրիդա Կալոն միշտ հավատարիմ է եղել իրեն՝ առաջացնելով հիացմունք, ինչպես նաև՝ նախանձով լեցուն հայացքներ: Արտաքինից՝ շատ նուրբ ու փխրուն, իսկ ներքին աշխարհում՝ համարձակ և ուժեղ կինը ոգեշնչման աղբյուր է դարձել շատ նկարիչների, դիզայներների, ռեժիսորների, ոճաբանների և լուսանկարիչների համար:

Frida Kahlo: Fashion As The Art Of Being գրքում ներկայացված են բոլոր այն մարդիկ, ովքեր ոգեշնչված են եղել Ֆրիդայով:

frida6 fridaa2

Ֆրիդա Կալոյի համար աշխարհը թատրոն էր, որի բեմ նա բարձրանում էր միշտ ավանգարդ տեսքով: Նրա հագուստներից շատերը պատկերված են գրքի էջերում: Գիրքն ունենալու է հատուկ կազմ, որը դառնալու է շատ մեծ նվեր նորաձևության սիրահարների համար: Գիրքը կարելի է պատվիրել հրատարակող ընկերության կայքում: Ըստ կայքի տեղեկությունների՝ արդեն իսկ ընդունվել են գրքի մեծաքանակ պատվերներ:

frida1

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս