Նա իր երեխայի քթանցքերում սև կետեր հայտնաբերեց. Այն, ինչ պարզվեց արդյունքում, ապշեցրեց բոլորին
Բուրավետ մոմեր սիրում են շատերը: Շատերը դրանք վառում են լոգանք ընդունելիս, քանի որ մոմերն ունեն հանգստացնող ազդեցությունը: Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ մոմերը կարող են բարձրացնել տրամադրությունն ավելի արագ, քան ալկոհոլն ու լավ կինոն:
Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ, այնուամենայնիվ, դրանք ավելի շատ վնասում են, քան՝ օգնում:
vospitaj.com-ի փոխանցմամբ՝ Յորք համալսարանի մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային կենտրոնի պրոֆեսոր Ալիսթեր Լյուիսն ապացուցել է, որ գրեթե բոլոր բուրավետ մոմերի ստեղծման համար օգտագործվում է նույն ֆորմալդեհիդը: Տաքանալուց հետո այս ֆորմալդեհիդը վերածվում է թունավոր գազի:
Իսկ ո՞րն է բուրավետ մոմերի ամենաթունավոր բաղադրիչը:
Լինոմեն– Այն օգտագործվում է բուրավետ մոմերի բաղադրության մեջ՝ ցիտրուսային բույր հաղորդելու համար: Պետք է հասկանալ, որ ցիտրուսային բույր ունեցող մոմերի բաղադրության մեջ մտնում է ոչ թե բնական կիտրոնի հյութը, այլ՝ այս քիմիական տարրը:
Առօրյա կյանքում այս տարրն անվտանգ է: Այն օգտագործվում է՝ որպես կերակուրների և մաքրող միջոցների հավելում: Սակայն, երբ լիմոնենի մոլեկուլները փոխազդեցության մեջ են մտնում օզոնի հետ, ստեղծում են թունավոր ֆորմալդեհիդ:
Եվ քանի որ շատերի տներում պլաստիկ պատուհաններ են, ֆորմալդեհիդը երկար ժամանակ մնում է տան պատերի ներսում և վնասում է ընտանիքի բոլոր անդամներին:
Բրիտանիայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ այս տարրը հանգեցնում է քաղցկեղի առաջացման:
Բժիշկ Լյուիսն ասում է, որ եթե ոչ մի կերպ չեք կարողանում հրաժարվել հոտավետ մոմերից, գոնե թե դրանց օգտագործումից հետո բացեք տան պատուհաններն ու դռները, որպեսզի օդափոխեք տարածքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը