Էրտողանի իշխանութեան կողմէ 24 Ապրիլը թրքական տօնակատարութեան օր անուանելը հայ ժողովուրդի, համայն քաղաքակիրթ մարդկութեան եւ 1.5 միլիոն զոհուած հայերու յիշատակին նկատմամբ վիրաւորանք եւ մարտահրաւէր է:
Արտաքին առևտրաշրջանառությունն արդեն մի քանի ամիս ցնցումների է ենթարկվում մի քանի պատճառով։ Տեղացի արտադրողները դադար են վերցրել` հասկանալու համար` ինչ քայլեր ձեռնարկել։ Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր արտահանվող արտադրություններում ծավալների կրճատում է տեղի ունեցել։
«Այո, հանդիպել եմ դաժանորեն, անմարդկայնորեն սպանված երիտասարդ կուրսանտի ծնողների հետ, բայց այս պահին կոռեկտ չեմ համարում հանդիպման մանրամասները հրապարակել ու փակագծեր բացել»:
ՀՀ կառավարությունը այսօր քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Տանտիրուհին դուռը ներսից կողպելով՝ զանգահարել էր ամուսնուն. նոր մանրամասներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել է հետեւողական լինել, որպեսզի Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ժամանակ կառավարության առաջարկներն ու կարծիքն անպայման հաշվի առնվեն:
Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 2-ին, ժամը 18. 31-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ և ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը:
Բանանն աշխարհում ամենաշատ օգտագործվող մրգերից է: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում և պեկտին (մանրաթելերի տեսակ է): Բանանը նաև հակաօքսիդանտ է, որը կարող է պաշտպանել ազատ ռադիկալներից: Բանանը կանխարգելում է 2-րդ տեսակի շաքարախտը, օգնում է քաշը կորցնելու գործում, ամրացնում է նյարդային համակարգը և օգնում է արյան սպիտակ գնդիկների արտադրությանը, այս ամենը տեղի է ունենում վիտամին B6-ի մեծ քանակության շնորհիվ:
Գյումրու տնակային ավաններում, տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից զուրկ պայմաններում գոյատևող հարյուրավոր ընտանիքներ կան:
ՀՀ կառավարության կողմից այսօր ընդունված որոշումներից վեցը միտված են մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցմանը, մասնավորապես՝ դրանցով սահմանված տնտեսապես անարդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների վերացմանը:
«Վտանգ կա, որ այն նույն մարդիկ, ովքեր համոզել էին նախագահ Պուտինին` ագրեսիվ մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի նկատմամբ, ևս մեկ անգամ կհամոզեն նրան` չլուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ավելին, բարձր պահել ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածության մակարդակը»,- ասում է Մեթյու Բրայզան:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսումնական քարտեզների ձևավորման և կազմման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարությունը այսօր վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ
Մայրերին երեխայի խնամքի համար ամեն ամիս վճարվող 18 հազարական դրամներն այս անգամ ուշացել են: Եթե նախկինում մայրերն այդ գումարը կարող էին ստանալ ամեն ամսվա վերջին տասն օրերի ընթացքում, ապա այս անգամ մեկ շաբաթից ավելի ուշացում է եղել: Նրանք մտահոգված են, որ հնարավոր է՝ այսուհետ այդ ուշացումները շարունակական բնույթ կրեն: Ֆեյսբուքյան տարբեր խմբերում մայրիկները սկսել են քննարկել, որ հնարավոր է անգամ՝ երեխայի խնամքի նպաստը կրկնակի կրճատվի:
Օրենսդրությամբ նախատեսվա՞ծ է պատասխանատվություն՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում առանց մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի բնակվելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գեղարքունիքի մարզում մի աղջկա սպանության հետ կապված որոշում է կայացրել հօգուտ գործող դատապարտյալ Նալբանդյանների՝ նրանցից կորզված ցուցմունքները ճանաչելով անթույլատրելի` հաստատելով իրավունքի լուրջ խախտման փաստերը եւ սահմանելով բարոյական վնասի փոխհատուցում 62.000 եվրոյի չափով:
Մաքուր և գեղեցիկ մաշկ ունենալու համար մեզանից երբեմն բավականին շատ ջանքեր են պահանջվում: Շատ մաշկաբաններ խորհուրդ են տալիս օգտագործել տարբեր միջոցներ, որոնք ոչ միայն բավականին թանկ արժեն, այլև շատ ժամանակ են պահանջում դրանցից ազատվելու համար:
«Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգևատրման արարողության ընթացքում, ՀՀ օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որևէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու և մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի և ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու և «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլև՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսևորում…»:
Օրեցօր ազգային բանակը համալրվում է նոր, ավելի որակյալ ու ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով՝ բացառիկ մակարդակի վրա դնելով ՀՀ պաշտպանական կարողությունները:
Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական ակունքները վաղեմի են’ հիմքերն էլ՝ ամուր։ Համոզված եմ, որ ընդհանուր ջանքերով և սերտ համագործակցությամբ, մենք կարող ենք ապահովել մեր եղբայրական երկու պետությունների կայուն և բարեկեցիկ ապագան: Վստահ եմ՝ մենք դեռ միասին հազարամյակների պատմություն ենք կերտելու:
Այսպես՝ 2014թ. հուլիսի 12-ին` կեսգիշերն անց, Էդուարդ Ավետիսյանը և Օնիկ Մկրտչյանը նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռեզա Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 200 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջից ցած է նետվել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել, որ դրանց իրականացմամբ առաջընթաց կապահովվի: Հարկավոր է այնպես անել, որպեսզի տնտեսության ակտիվացմանը նպաստող արտահանման գործընթացում որևէ խոչընդոտ չառաջանա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր համագործակցության համաձայնագիր ստորագրեցին՝ փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը համատեղ ջանքերով պաշտպանելու համար: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, համաձայնագրի համար հիմք է հանդիսացել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոքր բիզնեսի ներկայացուցիչների շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը և ոլորտում առկա խնդիրներին համատեղ ջանքերով հրատապ արձագանքելու կարևորությունը:
Արագ սնունդն անառողջ է և չունի ոչ մի սննդային արժեք: Այն միայն չափազանց աղի է, չի պարունակում պրոտեիններ, վիտամիններ և մանրաթելեր: Այն պարունակում է մեծ քանակությամբ հավելումներ: Արագ սնունդը կարող է ավելորդ քաշի, սրտի հիվանդությունների, շաքարախտի և ատամնային խնդիրների պատճառ դառնալ: Սակայն շատերն են սիրում ու ուտում արագ սնունդը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլիի գլխավորած պատվիրակությանը:
«Ցավոք սրտի, մեր տկարության հետևանքով` այնպիսի հարաբերություններ են ձևավորվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, որ դրանք չի կարելի գործընկերային համարել։ Դրանք վասալի և տիրոջ հարաբերություններ են, և թելադրանք կա»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը:
«Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը»:
«Մենք չգիտենք՝ ինչո՞ւ է նման քայլ արվում, բայց կարող ենք ենթադրություններ անել, որ Հայաստանում, ինչպես տարբեր ոլորտներում, նաև կրթության ոլորտում, հստակ քաղաքականություն չի վարվում, չկա ապագայի մասին կոնցեպցիա, որի հիման վրա կրթության ոլորտը փորձեն զարգացնել, և այս առումով՝ ինչ-որ անձինք, որոնք պետական ֆունկցիաներ են կատարում, իրենց անձնական պատկերացումների և, հնարավոր է, նաև շահերի պատճառով՝ այս կամ այն որոշումներն են ընդունում: Չի բացառվում, որ Արմեն Աշոտյանն անձնական շահ ունի այդ եկեղեցու հետ մերձեցման քաղաքականության մեջ և ինչ-որ բաներ ստանում է: Սա կարելի է միայն ենթադրել»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օխոտի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ: