Բաժիններ՝

Փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ իրեն ահաբեկող հեռախոսազանգի մասին. «Ինչ-որ մարդիկ անհանգստացած են, Աղաբեկ Սարգսյանն այդքան արագ չէր կարող գտնել իմ հեռախոսահամարը»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գեղարքունիքի մարզում մի աղջկա սպանության հետ կապված որոշում է կայացրել հօգուտ գործող դատապարտյալ Նալբանդյանների՝ նրանցից կորզված ցուցմունքները ճանաչելով անթույլատրելի` հաստատելով իրավունքի լուրջ խախտման փաստերը եւ սահմանելով բարոյական վնասի փոխհատուցում 62.000 եվրոյի չափով:

Այս գործով Նալբանդյանների փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր տուժողի հոր՝ Աղաբեկ Սարգսյանի հեռախոսահամարից սպառնալիքներով և հայհոյանքներով հեռախոսազանգ է ստացել: Հեռախոսազանգը, ըստ Ս. Սաֆարյանի, տևել մի քանի րոպե, որի ընթացքում կշտամբել են իրեն, անվայել արտահայտեւթյուններ արել:

168.am-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը նշեց, որ այս հեռախոսազանգը վկայում է այն մասին, որ ինչ-որ մարդիկ անհանգստացած են, հակառակ դեպքում Աղաբեկ Սարգսյանն այդքան արագ չէր կարող գտնել իր հեռախոսահամարը. «Եվ առահասարակ ճիշտ հասցեո՞վ էր զանգել, չէ՞ որ Եվրոպական դատարանն էր ճանաչել իրավունքի խախատումները, ես միայն ներկայացրել եմ փաստեր և եզրահանգումներ, եթե ուզել էին ինչ-որ բան ասել, ինչո՞ւ մինչև հիմա չեն ասել, այդ հնարավորությունը եղել է 2009 թվականին, լսումներ եղել են»:

Նրա խոսքով, միշտ էլ այս գործով ռեալ սպառնալիք ստեղծվել է, որ հիմնավոր է ճանաչվելու խոշտանգումների փաստը, արդյունավետ պաշտպանության իրավունքի խախտումը և այստեղ մեծ է եղել է հենց տուժողների լուման:

«Իրենք մերժողական վերաբերմունք դրսևորեցին գործի հանգամանքների բացահայտման համար, եթե Նալբանդյանները մեղադրվում էին շշով խփելու և սպանելու մեջ, մինչդեռ չցանկացան բացահայտվի՝ ով էր հարվածել աղջկա դեմքին: Բոլոր հարցերը, որ ուղղված էին հանգամանքների բացահայտմանը, սկսվում էին ծեծկռտուքով, նիստերը ձախողվում էին, ահա այս պայմաններում ունեցանք նման դատավարություն: Ինչի՞ց են անհանգստացած՝ պարզ չէ, ո՞վ է նրան իրավունք տվել խոսել այդպես, նա այն կարգավիճակում չէ, ինչ 10 տարի առաջ, պետք է պատասխանի իր պահվածքի համար, անմեղ մարդիկ են դատապարտվել, Նալբանդյանները մեղավոր չեն գործի շրջանակներում»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Այս գործի հետ կապված տարբեր անուններ են շրջանառվում, փաստաբանը համոզված է, որ եթե մարդիկ դեմ են այս որոշմանը, ուրեմն՝ նրանց մտահոգող հանգամանք կա, հակառակ դեպքում՝ նման վարք չէր դրսևորվի:

«Բռնությունների փաստը հիմնավորվել է, խոշտանգումը հիմավորվել է, կատարողները խնդիրներ ունեն, պետք է աշխատանքներ տարվեն բացահայտման տեսանկյունից, ինձ ցավացրեց, որ տուժողից է սկսում այս իրավիճակը, էթիկայի տեսանկյունից սա ճիշտ չէ»,-հայտնեց նա:

Նշենք, որ ավելի վաղը տեղի ունեցածի առնչությամբ ահազանգ եղավ մամուլում ՀՀ Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ Փաստաբանների պալատին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ուղղված, որպեսզի ապահովվի Սեդա Սաֆարյանի, նրա ընտանիքի անդամների անվտանգությունը հնարավոր ոտնձգություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս