Բաժիններ՝

Ի՞նչ են պատմել դաժանաբար սպանված կուրսանտի ծնողները Նաիրա Զոհրաբյանին. Aysor.am

Aysor.am-ի թղթակիցն այսօր Ազգային ժողովում նկատել է, թե ինչպես են ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակ մտնում հունվարի 29-ին դաժանաբար սպանված, այնուհետև պտտաձողից կախված, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ծնողները:

Կայքի  հետ զրույցում պատգամավորն ասել է,  որ իսկապես հանդիպում ծնողների հետ տեղի է ունեցել, ընդ որում հանդիպումը տեղի է ունեցել ծնողների առաջարկով, ովքեր իրենց մտահոգություններն են ներկայացրել ընթացող քննության որոշ դրվագների հետ կապված:

«Այո, հանդիպել եմ դաժանորեն, անմարդկայնորեն սպանված երիտասարդ կուրսանտի ծնողների հետ, բայց այս պահին կոռեկտ չեմ համարում հանդիպման մանրամասները հրապարակել ու փակագծեր բացել»,- տեղեկացրել է  տիկին Զոհրաբյանը՝ նշելով, որ անմիջապես ծնողների հայտնած մտահոգությունների վերաբերյալ պաշտոնական նամակներ է ուղարկել Պաշտպանության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին ու Զինվորական դատախազին, որոնցում ներկայացրել է Հայկազ Բարսեղյանի ծնողների մոտ առկա մտահոգությունները:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս