Անտեսվող իրականություն
Գյումրու տնակային ավաններում, տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից զուրկ պայմաններում գոյատևող հարյուրավոր ընտանիքներ կան: Առավել ծանր ու անտանելի է մանկահասակ երեխաների ապրելակերպը:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամեն քայլափոխի ականատես են լինում անգամ թերսնվածությամբ տառապող հարյուրավոր երեխաների: