«Տնտեսությունն այսօր առնվազն գտնվում է լճացման փուլում: Իմ խորին համոզմամբ՝ չնայած ձեռնարկված միջոցներին կամ բացախոսությանը, ի վերջո, կառավարությունը փորձում է բոլորին ներգրավել բանավեճի մեջ, մինչև իշխանությունների առաջինից վերջին մարդը չհասկանան, որ մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք, ոչինչ չի ստացվի»,- 168.am-ին ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ինձ համար անընդունելի է նման որևէ բացառություն, որ սա զուտ կոմերցիոն գործարք է: Եթե Ռուսաստանը այդ 1-2 մլրդի հույսին է մնացել, ապա ուրեմն շատ լուրջ խնդրներ կան: Ռուսաստանն օրական մի քանի միլիարդ կորցնում է Ուկրաինայում պատերազմին անջատողականներին աջակցելով: Կարելի էր ավելի քիչ կորցնել և Ադրբեջանին զենք չմատակարարել: Չեմ գտնում, որ հնարավոր է լինել ռազմավարական բարեկամ, լինել մեկ ռազմական դաշինքում, որով պարտավորված ես քո բարեկամին ագրեսիայի դեպքում աջակցել ու պաշտպանել և զենք վաճառել այն երկրին, որի կողմից էլ սպասվում է այդ ագրեսիան»:
Մենք միշտ կասկածում ենք` արդյո՞ք առողջարար ձու ենք ուտում, թե՞ ոչ: Եթե ցանկանում եք տարբերակել առողջարար ձուն, հետևեք մեր խորհուրդներին:
2014 թվականի տարեկան հայտարարագիրը լրացրած 15 պետական պաշտոնյաները տարվա վերջին միասին ունեցել են 4.2 միլիարդ դրամին համարժեք դրամական միջոցներ։
Ըստ ամենայնի, Ռուսաստանում հասկանում են նաև, որ խնդիրներ չունենալով Հայաստանի իշխանության հետ, այսպես շարունակվելու դեպքում, խնդիրներ կարող են առաջանալ հասարակության շրջանում:
ի՞նչ է նշանակում՝ երեխային նախապատրաստել դպրոց հաճախելուն: Եթե դա տարրական օրվա ռեժիմին նախապատրաստելն է, ապա դա, անշուշտ, կարելի է սկսել 2-3 տարեկանից: Երեխան կարող է իմանալ, որ իր նախաճաշն ու ճաշը որոշակի ժամեր ունեն, բակում ֆուտբոլ խաղալիս պետք է հագնել սպորտային հագուստ, իսկ ա՛յ, թատրոն հաճախելիս՝ այլ հագուստ:
Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ, անընթեռնելի համարանիշեր, ոչ սթափ վարորդներ:
Մարտի 31-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեակատարողական հիմնարկի ճաշարանի պահարանի հետևից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանություններ է ներկայացրել 2015 թվականի հունվար-փետրվարի մի շարք մակրոտնտեսական ցուցանիշների տվյալների վերաբերյալ։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Հ.-ի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտպանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանական լրտավամիջոցներն այսօր հերթական տեսանյութ էին տարածել, որտեղ հակառակորդի տարածքում հայտնված Անդրանիկ Գրիգորյանը իբր կոչ էր անում անցնել հակառակորդի սահման:
Ընտանիքում ծագած վիճաբանությունը հանգուցալուծվել է ծեծով: 42-ամյա տղամարդը ծեծել է կնոջը, ձեռքերով հարվածելով նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի»՝ ապրիլի 24-ից սկսվող շուրջօրյա հանրահավաքներին, ասել էր, որ չի կարելի հանդուրժել այս ամենը. «Կարծում եմ, ժամանակն է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ, որ իրենց հայ ժողովրդի զավակ, քաղաքական գործիչ հորջորջող մի խումբ արկածախնդիրներ ստվեր գցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։ Սա այն դեպքն է, երբ հանդուրժողականությունն արդարացված չէ»։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն է` աղբաջրով և մեզով լի դույլի պարունակությունը լցրել է հարևանուհու տան ճակատային մասում գտնվող պատուհանին, որից հետո նշված լուսամուտը մաքրելու համար փողոց դուրս եկած նրա դստեր հասցեին առանց որևէ պատճառի տվել է բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ:
ՀՀ կառավարության վաղվա օրակարգից տեղեկանումենք, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը վաղը՝ ապրիլի 2-ին, պաշտոնանկ է արվելու։
Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք ապակյա տարայի մեջ և երեկոյան քսում մաքուր դեմքին։ Կարելի է քսել նաև աչքերի տակ։ Թողնում ենք 15-20 րոպե, ապա լվանում սառը ջրով։
«Դրա համար ես շեշտեցի, առաջինը՝ բացատրել հասարակությանը: Շատ խաղաղ հավաքներ կարող է 1 ժամում վերաճեն ամենաագրեսիվ հավաքների: Մենք տեսանք՝ ամենախաղաղ հավաքները, որոնք իրոք մարդու ներսից էր գալիս՝ Գյումրու ընտանիքի դեպքի հետ կապված, բայց արդեն սկսվեցին ուղղորդվել, որը կարող էր շատ բացասական հետևանքները ունենալ, եթե չլիներ պետության և ոստիկանության միջամտությունը»:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ ապրիլի 1-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 472.91 դրամ։
Նրա համոզմամբ` Հայաստանի անվտանգության խնդիրները և կախվածությունը Ռուսաստանից կմեղմվեն Հայաստանի ապաշրջափակման դեպքում։ Իսկ այդ հարցում, ըստ Բրայզայի, ԱՄՆ նախագահը կարող է իր ակտիվ դերակատարությունն ունենալ` հստակ դիրքորոշում հայտնելով ԼՂ հակամարտության վերաբերյալ։
Մարտի 31-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 62 շենքի մի բնակարանից, թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Սայաթ Խ.-ին:
Կաղամբի տերևները կարող են օգտակար լինել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝ բրոնխիտը, կոկորդի բորբոքումը, գլխացավը, փտախտը, ճիճուները, թարախային խոցերը և այլն:
168.am-ը ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ինչ-որ տեղեկություններ ունե՞ն իրենք նման գործողությունների մասին, որ նման մտավախություն են հայտնում, քանի որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ասում են, որ խաղաղ հավաք է լինելու:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու համար։
Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ծխախոտագործների փողոցի տներից մեկից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վահան Հ.-ին: Նա հայտնել է, որ հունվար-մարտ ամիսների ընթացքում Երևանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ:
Հիմնանորոգման տեսանկյունից ամենաբարձր առաջնահերթությունն ունեցող երկու հիմնական օբյեկտներ են ընտրված ծրագրով՝ «Աշնակ» ենթակայանի հիմնանորոգումը և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի» (Երևանի ՋԷԿ) ենթակայանի հիմնանորոգումը:
Կիեւյան կամրջի վրա այսօր՝ ապրիլի 1-ին, քիչ առաջ ոստիկանները կանխել են հերթական ինքնասպանության դեպքը:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապատեղեկատվության տարածումը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի` հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելու և փաստերը խեղաթյուրելու Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճը վերագրվում է հայկական կողմին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը: Բացահայտվել է գողության` 18, խարդախության 2 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի […]
Դեմքի վրայի սև կետերից ազատվելու ամենաարդյունավետ միջոցները կիտրոնի հյութն ու ձվի սպիտակուցն են:
Ապրիլի 2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: