Մինչև 2020 թվականն Ադրբեջանում կարող են կառուցվել երկու ռեակտորներ` միջուկային ֆիզիկայի ոլորտում հետազոտություններ անցկացնելու համար:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։
Զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումներն այսօր ի զորու են դիմակայելու և հետ մղելու հակառակորդի օդային հարձակումները: Հայկական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգը օրնիբուն հսկում է ՀՀ օդային սահմանները:
Չարբախում մարտի 31-ի գիշերը հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Վարդան Կարապետյանին Վերակենդանացման բաժանմունքից երեկ տեղափոխել են Վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակ:
Պրեմիերա. Արտաշ Ասատրյան՝ «Ով է մեղավոր»:
Այս մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում:
Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
Ս. Հարության տոնը քրիստոնյաների համար մեծագույն տոներից է: Հարկ է նվերներ պատրաստել բարեկամներին, հարազատներին, այցելել և շնորհավորել «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:
«Օգտակար ապուշ» արտահայտությունն օգտագործվել է արևմտյան այն քաղաքացիների համար, ովքեր համակրանք են տածել ԽՍՀՄ-ին:
Հայցում ենք Ձեր սրտացավ արձագանքը 13-ամյա որդուս՝ Մեսրոպ Կարենի Խաչատրյանի հանդեպ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի ավագ դպրոցում ֆիզիկայի դասաժամին ուսուցչուհու կողմից կատարած շատ դաժան և արյունալի բռնարարքին, որի արդարացի և անկողմնակալ իրավական գնահատականի հեռանկարը մեր ընտանիքի համար, ցավոք, օր օրի դառնում է ավելի մշուշոտ և անհասանելի:
Լիբերմանը Շվեյցարիայի Լոզան քաղաքում բազմաթիվ օրեր անցկացված բանակցությունները որակել է որպես միջազգային դիվանագիտության ձախողում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ու Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպությունը կազմակերպել էին ազգային պատանեկան վեհաժողով սոցիալական ներառման թեմայով, որով եզրափակվում էր երկու ամիս տևողությամբ մի ծրագիր, որում ընդգրկված էին ավելի քան 1000 հայ դպրոցականներ: Վեհաժողովին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Նոննա Սահակյանը, բանախոսներ ԱՄՆ-ից և դպրոցականներ ու ուսուցիչներ Հայաստանի բոլոր ծայրերից:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 03.04.15թ. հրամանով կասեցվել են Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի լիազորությունները։
Այս մասին իրենց ամերիկացի գործընկերներին հայտնել են ռուս զինվորականներն ու հետախույզները:
Այս մասին հայտարարել է Լիտվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Ըստ փաստաբանների, իրենք տեղյակ են միայն հայկական կողմի գործողություններից, քանի որ Ավետիսյանների իրավահաջորդները, սրանից ելնելով էլ իրենք՝ իրավահաջորդների ներկայացուցիչները, ներգրավված չեն ռուսական կողմի հարուցած քրեական գործում:
Սթոլթենբերգն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Օրանժ Արմենիա» ընկերության կողմից մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ Հանձնաժողովի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:
«Իհարկե մտահոգիչ են, և այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող լինել վայրենի։ Այսինքն՝ մենք չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որ քաղաքակիրթ երկրներում չեն կիրառվում։ Մենք չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին, որի արդյունքում մենք կունենանք իրավիճակ, երբ որևէ դատավոր չի կարողանա և չի ցանկանա գալ և աշխատել այդ համակարգում։ Չենք ուզում, չէ՞, մենք առանց դատական համակարգի երկիր ունենալ։ Ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, դա կարևոր է երկրի համար»:
Ապրիլի 3-ի զրույցը տեղի է ունենում Դիլիջանի UWC միջազգային դպրոցում՝ «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում» խորագրի ներքո: Զրույցի բանախոսներն են Ռուբեն Վարդանյանը, Վազգեն Գալայջյանը և այլք
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ն խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է:
Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները երեկ Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ:
2015 թվականի ապրիլի 1-ին «Ալգա» իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչը սոցիալական ցանցում հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին անհարկի «մեղադրելով» խախտումներ թույլ տալու մեջ:
Այսօր Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տարածված լուրերը, թե բանկային համակարգում լուրջ խնդիրներ կան և որոշ բանկեր դադարեցրել են իրենց գործունեությունը:
Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։
«Հայ-իրանական հարաբերությունները զարգացել են նույնիսկ այն ժամանակ, երբ Արևմուտքն Իրանին պատերազմով է սպառնացել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը` անդրադառնալով երեկ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցային ութօրյակի արդյունքում ձեռք բերված դրական համաձայնություններին և պայմանագիր ստորագրելու հեռանկարներին, դրանց ազդեցությանը հայ-իրանական հարաբերությունների վրա:
«Ինտերնետով էլ կոչ է անում զենքերը վայր դնել եւ գնալ Ադրբեջան: Բա դա ասելո՞ւ, անելո՞ւ բան է: Այդքանից հետո ի՞նչ երեսով պետք է հետ գա: Գնալուց էլ իր փոխարեն լինեի՝ երրորդ երկիր կգնայի»:
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Թեհրանը կշարունակի առաջ ընթանալ դեպի վերջնական գործարքի կնքում:
Հայաստանում ապահովված գործարքների համակարգի ներդրումն էական ազդեցություն կունենա ՓՄՁ-ների վարկավորումների, հատկապես մեկ ՓՄՁ-ին տրամադրվող վարկի ծավալի մեծացման, տոկոսադրույքների նվազման վրա: Նման կարծիք այսօր «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով hամաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը: