Ոստիկանները նկատել են, որ քաղաքացին վազելով իրեն ցած է նետել կամրջից, սակայն չեն կարողացել կանխել ինքնասպանությունը. shamshyan.com
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջից ցած է նետվել: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կամրջի տակ ոստիկանները հայտնաբերել են 30-35 տարեկան երիտասարդ տղայի դի: Դեպքի վայրում հավաքվածները կայքի հետ զրույցում ասել են, որ կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները Իսակովի պողոտայի վերջնամասում նկատել են, որ քաղաքացին վազելով իրեն ցած է նետել կամրջից, սակայն նրանք չեն կարողացել կանխել ինքնասպանությունը, քանի որ այդ ամենը վայրկյաններ է տևել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: