Թուրքիան պլանավորում է մարդու իրավունքների հարցերով դիտորդական առաքելություն ուղարկել Ղրիմ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան մտադիր է ոչ պաշտոնական դիտորդական առաքելություն ուղարկել Ղրիմ, որը կդիտարկի տեղի թաթարների իրավունքների խախտման հարցը:

Այս մասին հայտարարել է Լիտվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նա ընդգծել է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում: Չավուշօղլուն անընդունելի է համարել Ղրիմում ստեղծված ներկայիս իրավիճակը:

Ղրիմի գործող իշխանությունները դադարեցրել են տեղի թաթարների ԶԼՄ-ների գործունեությունը, ինչն առաջին հերթին վերաբերում է ATR հեռուստաալիքին, որն իր հեռարձակումները կասեցրել է մարտի 31-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930