
Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-8-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների թեմատիկան նախատեսում է քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերի լայն համալիրի, ԵՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության ընդլայնման քննարկում»: