Իրանի հետ համաձայնագիրը կենսական կարևորություն ունի միջազգային հանրության համար. Սթոլթենբերգ
ZN.UA-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Սթոլթենբերգը շատ դրական պահ է համարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Սթոլթենբերգն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Ես ողջունում եմ Լոզանում Իրանի հետ համաձայնագրի վրա կատարված անձնազոհ աշխատանքը: Իրանի կողմից պարտավորությունները պահպանելն ապահովելը կենսական անհրաժեշտություն ունի միջազգային հանրության համար»:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ը Լոզանում անցկացված բանակցությունների արդյունքներով որոշել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները: