
Չարբախի կրակոցների հետևանքով վիրավորված Երրորդմասցի Լյովիկի ընկերը հնարավոր է հաշմանդամ մնա. armtimes.com

Չարբախում մարտի 31-ի գիշերը հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Վարդան Կարապետյանին Վերակենդանացման բաժանմունքից երեկ տեղափոխել են Վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակ:
Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ տուժածի վիճակը կայուն է՝ դրական դինամիկայով: «Հավանականություն կա, որ կարող է հաշմանդամ մնալ, նա ոտքերը չի զգում, չի շարժում, հնարավոր է մնա անվասայլակին»,-մանրամասնել է Արմեն Մուրադյանը:
Վարդան Կարապետյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում: Նրա մոտ առկա է եղել լյարդի պատռվածք, ողնաշարի ողնուղեղի վնասվածք:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: