
Իսրայելի արտգործնախարարն իր հայրենակիցներին կոչ է արել իրանական ատոմային սպառնալիքի դեմ գործել միայնակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն իր հայրենակիցներին կոչ է արել պատրաստ լինել` իրանական ատոմային սպառնալիքի դեմ միայնակ գործելու համար` առանց ԱՄՆ-ի ու մյուս գերտերությունների աջակցության:
Լիբերմանը Շվեյցարիայի Լոզան քաղաքում բազմաթիվ օրեր անցկացված բանակցությունները որակել է որպես միջազգային դիվանագիտության ձախողում, իսկ դրանց արդյունքները` Իսրայելի գոյության ուղիղ ու անմիջական սպառնալիք.
«Մենք պետք է գործենք ինքներս: Անհրաժեշտ է հիշել, որ պետք է գործել միայնակ` առանց ԱՄՆ-ի աջակցության, առանց մյուս գերտերությունների աջակցության: Տվյալ հանգամանքներում անհրաժեշտ է որոշել, թե ինչ կարող ենք ձեռնարկել մենք, թե ինչ ենք պատրաստ անել մենք»: