«Նախկին ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանին հարցրինք` էլ ԲՀԿ անդամ չեք, ի՞նչ եք անում ԲՀԿ ֆրակցիայում: «Ես Ձեզ ասեմ, ու Դուք էլ իմացեք, որ ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել, ու խնդրում եմ` Դուք էլ մի ոտնձգություն կատարեք իմ իրավունքների վրա»:
Քարդաշյան քույրերն ու աշխարհահռչակ երաժիշտ Քանյե Ուեսթը երեկ մեկնեցին Հայաստանից: Եւ այսօր արդեն կարող ենք ասել, որ նրանց այցը եւ հատկապես դրա լուսաբանումը ողջ աշխարհի լրատվամիջոցներում էապես նպաստեց Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:
Բան Կի Մունը երկրներին կոչ է արել շարունակել համագործակցությունը՝ 100-ամյա վաղեմության իրադարձությունների հարցում «փաստերի հաստատման» համար:
Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երևան և նշանակել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա, Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի:
ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում նշված է, որ 8 ամսում ԻՊ-ը Իրաքում կորցրել է 13.000-17.000 քառակուսի կիլոմետր տարածք:
Երեւանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ որեւէ համար պատվիրել որովհետեւ բոլոր սենյակները պատվիրված են:
Սույն թվականի ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 00.41-ին (Գրինվիչի ժամանակ՝ 20.41-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Արգելքի հանումը չի ազդի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում «Վեցնյակի» երկրների միասնության վրա:
Այս մասին հանդիպման արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովն ընդգծել է, որ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով չի արգելվել Իրանին ՀՕՊ-ի միջոցներ հատկացնելը:
Մամուլում շարունակվում են տեղեկություններ տարածվել այն մասին, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաներում կհայտարարվի: Քննարկվում է, որ այս անգամ համաներումն ավելի ընդգրկուն կլինի, քան նախորդ տարիներիներին: Պաշտոնապես այս տեղեկությունները ո՛չ հերքում, ոչ էլ հաստատում են. ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ հարցի պատասխանը՝ նախապատրաստվո՞ւմ է արդյոքն համաներում հայտարարելու մասին նախագիծ, նախարարության իրավասության շրջանակներում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ Ազգային ժողովը՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ:
Արդյոք գիտե՞ք, որ գոյություն ունի բնական դեղամիջոց մրսածության, հազի և փռշտոցի դեմ:
Նորույթ ճանապարհային ոստիկանությունում: Թե ինչ կարող է անել ավտոմատ ճանաչման նոր սարքը վայրկյանների ընթացքում:
Forhealthbenefits կայքը ներկայացնում է լյարդը, թոքերը և ամբողջ օրգանիզմը մաքրող բաղադրատոմս: Այն նաև կարգավորում է արյան մեջ խոլեստերինը և կանխարգելում փորկապությունը: Նրանք, ովքեր օգտագործել են այս ըմպելիքը, ասում են, որ այն նաև լավացնում է սրտի աշխատանքը և ամրացնում նյարդային համակարգը:
Պարզելու համար՝ արդյոք Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների բնակարանում հայտնաբերված զինվորական հագուստների վրա կրակոցի արգասինքներ առկա՞ են, թե՞ ոչ, նշանակվել է փորձաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման հայտնել են, որ այդ նպատակով նշանակվել է համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Քիմ Քարդաշյանի այցելության օրերին՝ նրանց ընտանիքի շնորհիվ, Wikipedia-ի Հայաստանի էջն ունեցել է շուրջ 35 000 լրացուցիչ այցելու։
Քաղաքական նշանակությունից բացի, տեղի ունեցածն ունի նաև քաղաքակրթական չափազանց լուրջ նշանակություն, ինչին իր հերթին` վստահաբար անդրադառնալու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։ Հռոմի պապի այս քայլն անջրպետ մտցրեց աշխարհում` քաղաքականության, քաղաքական շահերի ու արժեքների միջև։
«Ես զարմանում եմ, ոնց կարող է ախպերը ախպորը նման չլինել. դա գեն է, ցեղ: Եթե դա չեն հասկանում, ցավալի է: Ճիշտ է, տարբեր ոճերում ենք հանդես գալիս, բայց նմանությունը բնական է. Խորենն իմ հարազատ ախպերն ա, նույն հորից ու մորից ենք ծնվել: Չեմ հասկանում, դա գրողն ինչ մարդ է, գուցե աչքը դնչի տե՞ղն է կամ ո՞տքն է գլխի փոխարեն»:
«Կարծում եմ, որ փոխվել է կառավարության քաղաքականությունը, ընդհանուր առմամբ գոնե այն բոլոր բաց կողմերը, որ ունենք մեր իրականությունում, դրանց վերաբերյալ շեշտադրումներն ակնհայտորեն ավելացել են: Դա վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի զսպմանը, մրցակցության խթանմանը, իհարկե, վերաբերում է պարտավորությունների ճիշտ կատարմանը: Այս դժվար իներցիոն համակարգերի պարագայում այդ շեշտադրումներն արդեն դրական միտումներ են, որովհետև մինչև օրս մենք այս կտրվածքներով […]
Ապրիլի 12-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Պարույր Սևակ փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Տիգրան Գ.-ին և 1992 թ. ծնված Տիգրան Պ.-ին: Խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Հերպեսը տհաճ գոյացություն է, որն ի հայտ է գալիս սթրեսի պատճառով և կարող է այդպես մնալ մի քանի օր: Այնուամենայնիվ, գոյություն ունի բնական բաղադրիչ, որը կօգնի ազատվել այդ տհաճ գոյացությունից:
Ապրիլի 13-ին լրանում է ՀՀ վարչեպտի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեության 1 տարին: 168.am-ի հետ զրույցում, գնահատելով այս ընթացքում կատարված աշխատանքները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ կառավարությունը կազմավորվեց անցած տարի նաև կենսաթոշակային հայտնի օրենքի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու ՍԴ որոշումից հետո:
Չեմ կարծում, որ Քարդաշյանների այցը կարող է մեզ կամ մեր երկրին վնասել: Նման խնդիր չեմ տեսնում: Իսկ նման աղմուկներն ինքնըստինքյան են ձևավորվում, առաջանում: Սա բնական արձագանք էր: Քարդաշյանի հայտնիությունն այնքան մեծ է, որ իր անձի շուրջ քննարկումները, խոսակցությունները, սկանդալներն անընդհատ են: Անգամ Ամերիկայում, որտեղ նա ապրում է, միշտ քննարկումների էպիկենտրոնում է լինում: Այնպես որ, այսպես էլ պետք է լիներ:
Ապրիլի 13-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Միմինո» ռեստորանում:
Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է խոշոր չափերով կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ երկու անձի մեղադրանք է առաջադրվել։
Քիմ Քարդաշյանի Հայաստանում հայտնվելու առաջին իսկ վայրկյաններից հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ սկսվեց իրարանցումը: Շոկի ենթարկված մեր «աստղերը» հանկարծ հասկացան, որ փաստորեն այնքան էլ «աստղ» չեն և սկսեցին քննադատել համաշխարհային մեծության աստղի ամեն քայլափոխը հետևող հանրությանն ու ԶԼՄ-ներին:
Բանակից վերադառնալուց անմիջապես հետո նա գործի ընդունվեց կոնդիցիոներների գործարանում: Ես եւ ամուսինս հարցնում էինք, թե ինչ գործ է անում այնտեղ, որ միշտ ձեռքերը յուղոտ է տուն գալիս, այն էլ՝ կես գիշերին կամ էլ տուն չէր գալիս: Ավելի ուշ իմացանք, որ նա ընդգրկվել է Աշոտ- Բեկորի կամավորական ջոկատին եւ տղաները գործարանում ինքնաշեն զենքեր են պատրաստում:
Մետաղյա տարայի մեջ տաքացրեք շաքարը միջին կրակի վրա և անընդհատ խառնեք՝ մինչև այն փոխի գույնը: Այնուհետև ավելացրեք կտրատած սոխը, մի փոքր տապակեք և ավելացրեք ջուրը: Ամեն ինչ եռացրեք միջին ջերմաստիճանի վրա, եփեք այնքան, մինչև ջրի 1/3 –ը գոլորշիանա: