Բաժիններ՝

«Բոլորի մեջ զգաստության էլեմենտ է մտել». Վարդան Բոստանջյանը` Հովիկ Աբրահամյանի գործունեության մասին

«Կարծում եմ, որ փոխվել է կառավարության քաղաքականությունը, ընդհանուր առմամբ գոնե այն բոլոր բաց կողմերը, որ ունենք մեր իրականությունում, դրանց վերաբերյալ շեշտադրումներն ակնհայտորեն ավելացել են: Դա վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի զսպմանը, մրցակցության խթանմանը, իհարկե, վերաբերում է պարտավորությունների ճիշտ կատարմանը: Այս դժվար իներցիոն համակարգերի պարագայում այդ շեշտադրումներն արդեն դրական միտումներ են, որովհետև մինչև օրս մենք այս կտրվածքներով տոտալ լռության ու թողտվության վիճակ էինէ ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Վարդան Բոստանջյանը՝ գնահատելով ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեության 1 տարվա արդյունքները:

Ըստ նրա՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, կնճռոտ խնդիրները բարձրացվում են, իսկ դրանից հետո հնարավոր չէ լուծում չգտնել: Նա նշեց, որ իհարկե այս մեկ տարին նման համակարգերի համար ոչ բավարար ժամանակահատված է, որպեսզի բոլոր թվարկած խնդիրները լուծվեին, բայց միտումները թույլ են տալիս դրական կարծիք ձևավորել. «Բոլորի մեջ զգաստության էլեմենտ է մտել, բոլորը հասկանում են, որ նախկին ձևով վարքագիծ դրսևորելը հղի է հետևանքներով»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս