
Պենտագոնը հաշվարկել է վերջին 8 ամսում «Իսլամական պետության» տարածքային կորուստները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնում հաշվարկել են «Իսլամական պետության» տարածքային կորուստները՝ սկսած 2014 թվականի օգոստոսից: ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում նշված է, որ 8 ամսում ԻՊ-ը Իրաքում կորցրել է 13.000-17.000 քառակուսի կիլոմետր տարածք:
Միևնույն ժամանակ Սիրիայում ՒՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները գործնականում փոփոխություն չեն կրել: ԻՊ-ի վերահսկողության տակ է հայտնվել Էս-Սուվեյդա քաղաքի որոշ տարածքներ, Դամասկոսի ու Հոմսի որոշ շրջաններ, սակայն դրա հետ մեկտեղ նա կորցրել է իր ազդեցությունը Հալեպի ու Հասակայի շրջանում:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորենը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել ԻՊ-ի դեմ պայքարում բեկման գրանցման մասին: